Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գիտնականներն ուսումնասիրում են Սևանի ավազանի ամենամեծ ուրարտական ամրոցներից մեկը` Օձաբերդը

Society

Հայ և իտալացի հնագետները խոր ուսումնասիրություն են կատարում Սևանի ավազանի ամենամեծ ուրարտական ամրոցներից մեկում` Օձաբերդում (մ.թ.ա. 10-6-րդ դդ.): Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:

«Ծովինար հնագիտական հուշարձանը հայտնի է վաղուց և մի շարք մեծանուն հնագետներ և արևելագետներ աշխատել և ուսումնասիրություններ են կատարել: Այդ թվում Բորիս Պիոտրովսկին և Գեդեոն Միքայելյանը: Սակայն ուսումնասիրությունները եղել են փոքրածավալ և մինչ օրս ծավալուն ուսումնասիրություն չէր իրականացվել»,- տեղեկացրեց Աշոտ Փիլիպոսյանը:

Հնագետը հավելեց, որ առաջին ծավալուն պեղումները մեկնարկեցին անցած տարի, երբ հայ-իտալական արշավախումբը սկսեց նախնական աշխատանքները, և արդյունքները հուսադրող են: «Այս ամրոցը հենակետի դեր էր կատարում դեպի Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհը, ինչպես նաև հենակետ էր Վարդենյանց լեռնանցքով դեպի Սևանի ավազան տանող ճանապարհի համար: Այսինքն` սա շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր էր, և Սևանի տարածքում այն եզակի հուշարձաներից է, որտեղ ունենք սեպագիր արձանագրություն, և նույնիսկ գիտենք ամրոցի անունը` ի շնորհիվ Ռուսա ԱռաջինÕ «», - ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, Օձաբերդի հայ-իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանը:

Գիտնականը մանրամասնեց, որ տեղանքի ընտրությունը շատ կարևոր էր, քանի որ Սևանի հարավային հատվածում պեղվել էին դամբարանային համալիրներ, սակայն շատ քիչ բնակավայրեր կան ուսումնասիրված: Նաև հնագետների համար շատ կարևոր էր հասկանալ ուրարտական մշակույթի և տեղականի փոխհարաբերությունների խնդիրը` մի հանգամանք, որը կարևոր է հայ հնագիտության համար:

«Նաև նպատակ կար ուսումնասիրելու ուրարտականից դեպի հետուրարտական ժամանակաշրջանի անցումային փուլը: Սա մեր հնագիտության գրեթե ամենաչուսումնասիրված և ամենակնճռոտ ժամանակաշրջաններից մեկն է` մի ժամանակաշրջան, երբ կազմավորվում է Երվանդունիների հայկական թագավորությունը», - նշեց համաղեկավար Միքայել Բադալյանը:

Պեղումները իրականացվել են երեք հատվածում` Օձաբերդի միջնաբերդի և ամրոցի տարածքներում, և ամրոցից դեպի հարավ տեղակայված հատվածում: Վերջինում գտնվել են հետուրարտական բնակավայրեր: Արշավախմբի անդամները պեղումների արդյունքները խոստումնալից են համարում` միջնաբերդում ֆիքսել են մի կառույց, որտեղ հարթեցրել էին հիմնաժայռը, իսկ մանրախճային հարթեցման վրա արված էր կավածեփ հատակ:

«Պեղումների արդյունքում, այս պահին կարող ենք հստակորեն ասել, որ հետուրարտական ժամանակահատվածում, թե միջնաբերդում, թե ամրոցում, թե բնակավայրում կյանքը շարունակվել է: Հայկական լեռնաշխարհում կան ուսումնասիրված բազմաթիվ ամրոցներ, դամբարանային համալիրներ, սակայն սա հազվադեպ օրինակներից է, երբ ուսումնասիրվել է նաև ամրոցի հետ պեղված բնակավայրը», - ասաց Միքայել Բադալյանը:

Ուսոմնասիրված բնակավայրի սենյակներից մեկում հայտնաբերվել են ուրարտական և նախաուրատական ժամանակաշրջանի շերտեր: Այն տեղեկություն է տալիս բնակավայրի պատմության վերաբերյալ: Գիտնականները ենթադրում են, որ բացել են միջնաբերդի փողոցներից կամ անցումներից մեկը: Այս կառույցի հատվածներից մեկը, ի դեպ, թվագրվում է հետուրարտական շրջանով, այսինքն այն հնարավորություն է տալիս ենթադրել միջաբերդի ամրություններից մեկի կիրառման ժամանակաշրջանը: 

Ներկա պահին տեղանքում շարունակվում են հնաբուսաբանական, հնակենդանաբանական, գեոբուսաբանական, գեոմորֆոլոգիական ուսումնասիրությունները, որոնք կնպաստեն նոր տվյալների հայտնաբերմանը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live