Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Հենրիխ Մխիթարյան․ Տուխելն ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն է տվել

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Stern» ամսագրին։ Մխիթարյանը խոսել է Գերմանիայում իր կյանքի, Թոմաս Տուխելի գլխավորությամբ արձանգրած առաջընթացի մասին։

-Դուք արդեն երկու տարուց ավելի է՝ Գերմանիայում եք։ Ավելի վաղ հանդես եք եկել Դոնեցկի «Շախտյորում» և այդ ժամանակ ապրել եք ակումբի մարզաբազայում։ Որտե՞ղ եք ապրում Դորտմունդում։

-Քաղաքի հարավային հատվածում բնակարան եմ վարձակալել։ Այժմ մենակ եմ ապրում, իսկ հարևանությամբ ընտանիքս է ապրում։ Շուտով նրանք գալու են ինձ այցելության։ Մտածեցի՝ արդեն սեփական տանը, ոչ թե մարզաբազայում ապրելու ժամանակը եկել է։

-Դուք հաճախ եք փոխել բնակության վայրը․ մանկության տարիներին ապրել եք Ֆրանսիայում, հետո Հայաստանում, հետո էլ տեղափոխվել եք Ուկրաինա, իսկ հիմա Գերմանիայում եք։ Նոր պայմաններին հարմարվելու համար շա՞տ ժամանակ է պահանջվում։

-Մեկուկես կամ երկու տարի։ Ամեն դեպքում՝ մեկուկես տարուց ավելի։ Սկզբում հարմարվում ես նոր կենցաղին, հասկանում ես՝ ինչն ինչից հետո է, հետո սկսում ես քեզ զգալ այնպես, ինչպես քո տանը։ Հիմա, երբ հեռանում եմ թեկուզ Հայաստանի ազգային հավաքականի մարզաբազա, հոգուս խորքում կարոտում եմ տունս, Դորտմունդը։

-Բա՞րդ էր հարմարվել Դորտմունդի կյանքին։

-Առաջին կես տարին հեշտ չէր։ Քաղաքի ու Գերմանիայի մասին ոչինչ չգիտեի, բայց լավ ընկերների հանդիպեցի, ովքեր օգնեցին ինձ։

-Եվ ովքե՞ր են նրանք։

-Թիմակիցներս և ոչ միայն։ Այստեղ հայերի էլ եմ հանդիպել։

-Ճշմարտությանը համապատասխանու՞մ են գերմանացիների մասին հայտնի կարծրատիպերը։

-Կարելի է ասել՝ այո։ Տեղացիները շատ պարտաճանաչ են և աշխատող։ Նրանք շատ վաղ են արթնանում՝ երբեմն անգամ զարթուցիչից շուտ, որպեսզի ոչ մի դեպքում չուշանան աշխատանքից։ Հետո էլ շուտ են քնում։

-Շատ ուրախ պատկեր չէ։ Նման ռեժիմին հարմարվելը բա՞րդ էր։

-Անկեղծ ասած՝ բնավ բարդ չէր։ Երբ մենք Ֆրանսիայում էինք ապրում, գրեթե նույն պատկերն էր՝ մի քանի տարբերություններով։ Ամեն դեպքում, արդեն սիրել եմ այս երկիրն ու բնակչությանը։

-Նախորդ մրցաշրջանը կատարյալ հիասթափություն էր և՛ ակումբի համար, և՛ անձամբ Ձեր, իսկ հիմա Դուք պարզապես իդեալական եք խաղում։ Բոլորն ասում են՝ Թոմաս Տուխելն է օգնել։ Ի՞նչ է տեղի ունեցել։

-Թոմաս Տուխելի հետ դեռ առաջին զրույցի ժամանակ հասկացա, որ նա հավատում է ինձ։

-Զրուցակցի նկատմամբ համակրանքը Ձեզ համար մե՞ծ նշանակություն ունի։

-Երբ դու առաջին անգամ ես ինչ-որ մեկի հետ խոսում, առաջին հերթին ուշադրություն ես դարձնում մարդկային որակներին, իսկ հետո ֆուտբոլային բնավորությանը։

-Ինչպե՞ս Տուխելը կարողացավ արժանանալ Ձեր վստահությանը։

-Նա ոչ մի յուրահատուկ բան ինձ չի ասել, պարզապես ամեն ինչ նորից սկսելու և առաջ շարժվելու հնարավորություն է տվել։ Նա ասաց, որ իր գլխավորությամբ մենք վառ, ուշագրավ ֆուտբոլ ենք ցուցադրելու, իսկ ես կարող եմ ցուցադրել լավագույն որակներս։ Նա հավատաց ինձ։

-Եվ դա բավարա՞ր էր Ձեզ համոզելու համար։

-Անկեղծ ասած՝ նրան հավատացի 90%, իսկ մյուս 10% հարց էի տալիս՝ ինչպե՞ս նա կարող է այդ ամենն անել ձախողված մրցաշրջանից հետո։ Բայց նրա մոտ ամեն ինչ ստացվեց։ Տուխելն ինձ օգնեց ոչ միայն ֆուտբոլային տեսանկյունից, այլև՝ հոգեբանական։

-Այսի՞նքն։

-Նա անընդհատ ասում էր՝ եթե քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, մի կենտրոնացիր դրա վրա, այլ հակառակը՝ ազատ եղիր, հաջորդ  անգամ դու քո հնարավորությունը բաց չես թողնի։

-Տուխելի գլխավորությամբ Դուք խաղում եք աջ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, իսկ թիմը վերահսկում է  գնդակի տեղաշարժը։

-Ինձ համապատասխանում է  այս ոճը։ Այս դիրքում խաղացել եմ «Շախտյորում» և 25 գոլ եմ խփել։

-Կարո՞ղ եք նշել Ձեր հաջող խաղի առանցքային պահը։

-Այո՛, դա Եվրոպայի լիգայի շրջանակում ավստրիական «Վոլֆսբերեգի» հետ հանդիպումն էր։ Ես երեք հարված կատարեցի և երեք գոլ խփեցի։ Ոչ ոք ինձանից նման բան չէր սպասում, անգամ ես։

-Դուք հայտնի եք որպես շատ ինքնաքննադատ մարդ։ Այդ խաղում հաջողությունը Ձեզ հանգստություն և վստահություն հաղորդե՞ց։

-Այժմ ավելի քիչ եմ նյարդայինանում, քան նախկինում։ Նախորդ մրցաշրջանում, երբ ամեն ինչ վատ էր, ինքս ինձ բարդ առաջադրանք էի տալիս՝ 80 մետր վազիր, շրջանցիր բոլոր մրցակիցներին, իսկ հետո գոլ խփիր։ Այժմ հանգիստ եմ, քանի որ գիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Կարող եմ պարզապես դարպասից 16 մետր հեռավորության վրա լինել և գոլային փոխանցում կատարել թիմակցիս։

-Եթե շարունակենք այս տեմպով առաջընթաց գրանցել, կդառնաք եվրոպական թոփ-ակումբների համար համեղ պատառ։ Անկեղծ ասեք՝ չե՞ք երազում իսկական թոփ-ակումբում՝ «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Բավարիայում» խաղալու մասին։

-Ես արդեն խաղում եմ եվրոպական խոշորագույն ակումբներից մեկում։

-Այսինքն՝ դեմ չեք երկարաձգել «Բորուսսիայի» հետ պայմանագիրը, որը լրանալու է 2017 թվականին։

-Այժմ ես կենտրոնացած եմ առկա խնդիրների վրա։ Իմ նպատակներն ունեմ։ Իհարկե, ոչ ոք չի խանգարում երազել։

Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՑանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԻնչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»