Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հենրիխ Մխիթարյան․ Տուխելն ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն է տվել

Sport

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Stern» ամսագրին։ Մխիթարյանը խոսել է Գերմանիայում իր կյանքի, Թոմաս Տուխելի գլխավորությամբ արձանգրած առաջընթացի մասին։

-Դուք արդեն երկու տարուց ավելի է՝ Գերմանիայում եք։ Ավելի վաղ հանդես եք եկել Դոնեցկի «Շախտյորում» և այդ ժամանակ ապրել եք ակումբի մարզաբազայում։ Որտե՞ղ եք ապրում Դորտմունդում։

-Քաղաքի հարավային հատվածում բնակարան եմ վարձակալել։ Այժմ մենակ եմ ապրում, իսկ հարևանությամբ ընտանիքս է ապրում։ Շուտով նրանք գալու են ինձ այցելության։ Մտածեցի՝ արդեն սեփական տանը, ոչ թե մարզաբազայում ապրելու ժամանակը եկել է։

-Դուք հաճախ եք փոխել բնակության վայրը․ մանկության տարիներին ապրել եք Ֆրանսիայում, հետո Հայաստանում, հետո էլ տեղափոխվել եք Ուկրաինա, իսկ հիմա Գերմանիայում եք։ Նոր պայմաններին հարմարվելու համար շա՞տ ժամանակ է պահանջվում։

-Մեկուկես կամ երկու տարի։ Ամեն դեպքում՝ մեկուկես տարուց ավելի։ Սկզբում հարմարվում ես նոր կենցաղին, հասկանում ես՝ ինչն ինչից հետո է, հետո սկսում ես քեզ զգալ այնպես, ինչպես քո տանը։ Հիմա, երբ հեռանում եմ թեկուզ Հայաստանի ազգային հավաքականի մարզաբազա, հոգուս խորքում կարոտում եմ տունս, Դորտմունդը։

-Բա՞րդ էր հարմարվել Դորտմունդի կյանքին։

-Առաջին կես տարին հեշտ չէր։ Քաղաքի ու Գերմանիայի մասին ոչինչ չգիտեի, բայց լավ ընկերների հանդիպեցի, ովքեր օգնեցին ինձ։

-Եվ ովքե՞ր են նրանք։

-Թիմակիցներս և ոչ միայն։ Այստեղ հայերի էլ եմ հանդիպել։

-Ճշմարտությանը համապատասխանու՞մ են գերմանացիների մասին հայտնի կարծրատիպերը։

-Կարելի է ասել՝ այո։ Տեղացիները շատ պարտաճանաչ են և աշխատող։ Նրանք շատ վաղ են արթնանում՝ երբեմն անգամ զարթուցիչից շուտ, որպեսզի ոչ մի դեպքում չուշանան աշխատանքից։ Հետո էլ շուտ են քնում։

-Շատ ուրախ պատկեր չէ։ Նման ռեժիմին հարմարվելը բա՞րդ էր։

-Անկեղծ ասած՝ բնավ բարդ չէր։ Երբ մենք Ֆրանսիայում էինք ապրում, գրեթե նույն պատկերն էր՝ մի քանի տարբերություններով։ Ամեն դեպքում, արդեն սիրել եմ այս երկիրն ու բնակչությանը։

-Նախորդ մրցաշրջանը կատարյալ հիասթափություն էր և՛ ակումբի համար, և՛ անձամբ Ձեր, իսկ հիմա Դուք պարզապես իդեալական եք խաղում։ Բոլորն ասում են՝ Թոմաս Տուխելն է օգնել։ Ի՞նչ է տեղի ունեցել։

-Թոմաս Տուխելի հետ դեռ առաջին զրույցի ժամանակ հասկացա, որ նա հավատում է ինձ։

-Զրուցակցի նկատմամբ համակրանքը Ձեզ համար մե՞ծ նշանակություն ունի։

-Երբ դու առաջին անգամ ես ինչ-որ մեկի հետ խոսում, առաջին հերթին ուշադրություն ես դարձնում մարդկային որակներին, իսկ հետո ֆուտբոլային բնավորությանը։

-Ինչպե՞ս Տուխելը կարողացավ արժանանալ Ձեր վստահությանը։

-Նա ոչ մի յուրահատուկ բան ինձ չի ասել, պարզապես ամեն ինչ նորից սկսելու և առաջ շարժվելու հնարավորություն է տվել։ Նա ասաց, որ իր գլխավորությամբ մենք վառ, ուշագրավ ֆուտբոլ ենք ցուցադրելու, իսկ ես կարող եմ ցուցադրել լավագույն որակներս։ Նա հավատաց ինձ։

-Եվ դա բավարա՞ր էր Ձեզ համոզելու համար։

-Անկեղծ ասած՝ նրան հավատացի 90%, իսկ մյուս 10% հարց էի տալիս՝ ինչպե՞ս նա կարող է այդ ամենն անել ձախողված մրցաշրջանից հետո։ Բայց նրա մոտ ամեն ինչ ստացվեց։ Տուխելն ինձ օգնեց ոչ միայն ֆուտբոլային տեսանկյունից, այլև՝ հոգեբանական։

-Այսի՞նքն։

-Նա անընդհատ ասում էր՝ եթե քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, մի կենտրոնացիր դրա վրա, այլ հակառակը՝ ազատ եղիր, հաջորդ  անգամ դու քո հնարավորությունը բաց չես թողնի։

-Տուխելի գլխավորությամբ Դուք խաղում եք աջ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, իսկ թիմը վերահսկում է  գնդակի տեղաշարժը։

-Ինձ համապատասխանում է  այս ոճը։ Այս դիրքում խաղացել եմ «Շախտյորում» և 25 գոլ եմ խփել։

-Կարո՞ղ եք նշել Ձեր հաջող խաղի առանցքային պահը։

-Այո՛, դա Եվրոպայի լիգայի շրջանակում ավստրիական «Վոլֆսբերեգի» հետ հանդիպումն էր։ Ես երեք հարված կատարեցի և երեք գոլ խփեցի։ Ոչ ոք ինձանից նման բան չէր սպասում, անգամ ես։

-Դուք հայտնի եք որպես շատ ինքնաքննադատ մարդ։ Այդ խաղում հաջողությունը Ձեզ հանգստություն և վստահություն հաղորդե՞ց։

-Այժմ ավելի քիչ եմ նյարդայինանում, քան նախկինում։ Նախորդ մրցաշրջանում, երբ ամեն ինչ վատ էր, ինքս ինձ բարդ առաջադրանք էի տալիս՝ 80 մետր վազիր, շրջանցիր բոլոր մրցակիցներին, իսկ հետո գոլ խփիր։ Այժմ հանգիստ եմ, քանի որ գիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Կարող եմ պարզապես դարպասից 16 մետր հեռավորության վրա լինել և գոլային փոխանցում կատարել թիմակցիս։

-Եթե շարունակենք այս տեմպով առաջընթաց գրանցել, կդառնաք եվրոպական թոփ-ակումբների համար համեղ պատառ։ Անկեղծ ասեք՝ չե՞ք երազում իսկական թոփ-ակումբում՝ «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Բավարիայում» խաղալու մասին։

-Ես արդեն խաղում եմ եվրոպական խոշորագույն ակումբներից մեկում։

-Այսինքն՝ դեմ չեք երկարաձգել «Բորուսսիայի» հետ պայմանագիրը, որը լրանալու է 2017 թվականին։

-Այժմ ես կենտրոնացած եմ առկա խնդիրների վրա։ Իմ նպատակներն ունեմ։ Իհարկե, ոչ ոք չի խանգարում երազել։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia