ԱԺ նախագահը՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ Ռոբերտ Քոչարյանին «բոբո» չդարձնելու վերաբերյալ
ՀարցազրույցՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով ՀՀ 2-րդ նախագահի` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ արձագանքի մասին, նշեց, որ չի ընդունում նմանատիպ քննադատությունները:
Orer.am-ի այն հարցին, թե արդյոք չի փոփոխվի Ռոբերտ Քոչարյանի սուր քննադատական հայտարարությունները, երբ նրան ինչ-որ պաշտոն տրվի, ԱԺ նախագահը պատասխանեց.
- Եթե Քոչարյանը կհավակնի ինչ-որ մի բանի, կպայքարի եւ արդյունք կլինի կամ էլ չի լինի:
-Արդյո՞ք սպասվելիք ընտրություններում իրավիճակը կարող է սրվել եւ հասնել այն մակարդակին, որը եղել է 2008 թվականին:
-Մեր երկրորդ ու առաջին նախագահներին հասարակության համար բոբոներ մի´ դարձրեք, նրանք իրենց արժանիքներն ունեն եւ գտնվում են բոլորի տեսադաշտում: Չեմ կարծում, որ մեր երկրի թե’ առաջին եւ թե’ երկրորդ նախագահները գնում են այն ճանապարհով, որն այդպիսի տպավորություն է ստեղծել, որ իբր նրանք ուզում են ժողովրդին վնաս պատճառել:
-Սուրեն Խաչատրյանի որդին կրկին ազատության մեջ է, դուք ի՞նչ գնահատական կտաք այս որոշմանը:
-Ես կաշխատեմ բոլորիդ մայրանալուն պես որդիների հետ կապված հարցեր տալ:
-Ով ինչ ցանում, նա էլ հնձում է:
-Կապ չունի, ծնողի համար որդին որդի է մնում, աղջիկը՝ աղջիկ:
Սոսե Չանդոյան