Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Անվանականչ կամ ու՞մ էր ուղղված երկրորդ նախագահի հարցազրույցը

Իմաստը փնտրել բովանդակությունից դուրս

Օրեր առաջ իր ոչ պաշտոնական կայքին տրված «հարցազրույցում» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե դեմ է սահմանադրական փոփոխություններին, դրանց անհրաժեշտություն չի տեսնում, համարում է, որ սահմանադրական փոփոխություններով միակուսակցական համակարգ ունենալու վտանգ է առաջանում: Քոչարյանի բավական փոքր հարցազրույցը մեզ հնարավորություն չի տալիս հասկանալ՝ որն էր դրա ֆունկցիոնալ նշանակությունն ու թիրախը: Հարցազրույցը թոշակի անցած նախագահի դիրքերից իրավիճակի վերլուծություն համարելու համար հարցազրույցը չափից շատ սեղմ էր: Քաղաքական կյանքում անելիքներ տեսնող ու պլանավորող գործչի տեսանկյունից հարցազրույցը կոնկրետ չէր: Ֆիքսված էր միայն դիրքորոշումը, որը հայտնի էր դրանից առաջ էլ:

Քոչարյանի հարցազրույցը հասկանալուն օգնելու է գալիս հարցազրույցի հրապարակումից կարճ ժամանակ անց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ կայքերից մեկին տրված մեկնաբանությունը: Սողոմոնյանը, մասնավորապես, նշում է, թե «նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը»:

Սողոմոնյանը նաև նշում է, որ «Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունը ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը»:

Սողոմոնյանն, ինչպես իր ղեկավարը, չի հայտարարում, որ պատրաստակամություն կա մասնակցել ընտրությունների կամ սահմանադրական փոփոխությունները ձախողելու գործընթաց սկսելու: Նա վերահաստատում է իրենց դեմ դիրքորոշումը և «ձեռքի հետ», հպանցիկ հայտնում, թե ինչ է հնարավոր անել նոր իրավիճակում:

Քանի որ հարցազրույցը ո՛չ իրավիճակի համակարգային վերլուծություն, ո՛չ էլ կոնկրետ գործողությունների գնալու հայտարարություն համարել չի կարելի, ապա խնդիր ունենք հասկանալ, թե ինչի համար էր այն, որն է դրա թիրախը:

Ընդհանրապես, սա Քոչարյանի առաջին նմանատիպ հարցազրույցը չէ: Ժամանակ առ ժամանակ, ոչ կանոնավոր կերպով, խնդիրների խտրական թիրախավորմամբ երկրորդ նախագահի պաշտոնական գրասենյակից հնչում են հայյտարարություններ, իսկ ոչ պաշտոնական կայքում հայտնվում են հարցազրույցներ: Դրանցում կրկին երկրորդ նախագահը ո՛չ արտահայտվում է թոշակի անցած քաղաքական գործչի դիրքերից, ո՛չ էլ հայտարարում է, թե ինչ կոնկրետ գործողություններ է անելու: Ու եթե քաղաքական օրակարգի ամենօրյա ընթացքում նմանատիպ դրսևորումները կարելի է համարել պարզապես սեփական ներկայությունն ու վերադարձի հնարավորության ինտրիգը պահելու փորձ, ապա հիմա, երբ ամբողջովին փոփոխման է գնում քաղաքական համակարգը, Քոչարյանի հարցարզույցը դիտարկման այլ հիմքեր է ստանում, մանավանդ, երբ առաջին անգամ գրասենյակի ղեկավարի շուրթերից հնչում են ընտրություններ ու ցուցակ բառերը:

Ովքե՞ր են դիմավորելու վերադարձողին

Քոչարյանի վերադարձի համար քաղաքական տեսանելի հնարավորությունների հարցը արդեն մեկ անգամ առիթ ենք ունեցել քննարկելու: Այդ հնարավորությունների սղությունը հասկանում է նաև Քոչարյանը: Հասարակ քաղգործչի կարգավիճակով նա չի ցանկանում վերադառնալ, իսկ քաղաքական դաշտում առաջատարների ցանկը համալրելն այդքան էլ հեշտ չէ: Բայց, ամեն դեպքում, վերջինս շարունակում է պահել ինտրիգն իր վերադարձի, ինչը, ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է նշել, որ իսկապես կարող է էապես փոխել ընտրությունների ընթացքը:

Քոչարյանի հարցազրույցից մեկ օր առաջ ԱԺ-ը քվեարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցի շուրջ: Քվեարկության արդյունքները ավելի քան խոսուն են, կողմ` 103, դեմ` 10, ձեռնպահ` 3:

Այսինքն՝ ակնհայտ է, որ առնվազն խորհրդարանի մակարդակով կողմնակիցների մեծ բանակ երկրորդ նախագահի համար փնտրել հնարավոր չէ: Բայց, ամեն դեպքում, այդպիսի բանակ ձևավորելուն այդ քվեարկությունը կարող էր օգնել:

Հատկապես եթե հաշվի առնենք քվեարկությանը նախորդած ու քվեարկության օրը սրված ներկուսակցական կոնֆլիկտները ԲՀԿ-ում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին, ովքեր քվեարկության չէին ներկայացել ու քվեարկությունից հետո այլ միջոցներով հայտարարել էին, թե իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ: Սա առաջացրել էր կուսակիցների դժգոհությունը: Քվեարկության չներկայացած ԲՀԿ խմբակցության անդամներ էլի կային՝ Վարդան Օսկանյան, Վահե Հովհաննիսյան, Նաիրա Զոհրաբյան:

Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը կուսակիցների կողմից արժանացել էին քննադատության ոչ միայն կողմ չքվեարկելու իմաստով, այլ նաև ընդհանրապես չգալու: Հետաքրքրական է, որ վերոնշյալ անձինք ու շատերը ԲՀԿ-ում ոչ թե դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցին, այլ պարզապես չեն եկել:

ԲՀԿ-ն միշտ է դիտարկվել Քոչարյանի համար վերադարձի հնարավոր հենարան: Այժմ, սակայն, Գագիկ Ծառուկյանի ապաքաղաքականացումից հետո նման հնարավորությունը չի քննարկվում, քանի որ Բարգավաճն առաջվա ազդեցությունը չունի: Հիմա արդեն ԲՀԿ-ում ամեն մեկն ինքն է իր գլխի ճարը տեսնելու: Մանավանդ այն կոնտեքստում, որ ԲՀԿ-ականերին միավորող որևէ գաղափարական, քաղաքական հոսանք չկար ու չկա, իսկ ուժեղ լիդերն իր ֆինանսական ռեսուրսներով այլևս դաշտում չէ, որպեսզի իր առանցքի շուրջ միավորի այդ մարդկանց: ԲՀԿ-ի մի մասը Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների գործընթացը առերես քննարկում է ու կողմ քվեարկում՝ հավանաբար փորձելով վերափոխվող համակարգում իր տեղն ապահովել: Մյուս մասն էլ դեռ կարկամում է:

Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ կային նաև Վարդան Օսկանյանի կողմից հնարավոր կուսակցական գործունեություն սկսելու մասին, շոշափվում էր նաև Վահե Հովհաննիսյանի անունը: Այդ պնդումները չնայած չեն հաստատվել, բայց դրանց հավանականությունը դեռ կա, մանավանդ, որ թե՛ Օսկանյանը, թե՛ Հովհաննիսյանը նույնպես չէին եկել քվեարկության:

Ռեվիզիա

Եթե Քոչարյանի հարցազրույցը դիտարկենք այս ՝ ԲՀԿ տրոհման կոնտեքստում, ապա դա կարելի է համարել սեփական ռեսուրսները ռեվիզիայի ենթարկելու փորձ, անվանականչ՝ տեսնելու, թե դաշտում ովքեր են «մերոնք», ովքեր՝ «ձերոնք»: Խորհրդարանի քվեարկությունը ցույց է տալիս, որ մանևրելու տեղ քիչ կա Քոչարյանի համար, ու խորհրդարանից ռեսուրսներ պեղելու շանսերը քիչ են:

Սա հաշվի առնելով՝ Սողոմոնյանը նաև ակնարկում է Քոչարյանի հանդեպ սուր ընդդիմադիր տրամադրություններ ունեցող գործիչներին հնարավոր համագործակցության շուրջ բանակցելու մասին: Այդպիսի սուր դիրքավորում ունեցող գործիչները, սակայն, հրապարակավ դեռ չեն արձագանքում:

Ընդդիմադիր դաշտը Հայաստանում այս պահին դատարկ է. չնայած բազում ընդդիմադիր խմբերի ներկայությանը՝ իշխանությանը ռեալ դիմադրություն ցույց տվող ուժ չկա: Առաջիկայում նաև քաղաքական համակարգի կոնցեպտուալ փոփոխության հարցն է դրվում, ու այս իմաստով Քոչարյանի վերադարձի հնարավորությունները աճում են: Քոչարյանական խմբի մոտ ֆինանսական առումով խնդիրներ չկան, խնդիրները բացառապես թիմային են: Ցուցակ կազմելու համար մարդիկ են պետք, վերադարձի համար՝ քաղաքական հենարան, ինքնադրսևորվելու առիթ, հանրային տրամադրություններ:

Նշված հանգամանքների մի մասը կա, մի մասը՝ դեռ ոչ: Քոչարյանն ինքը գիտի, որ ոչ ամբողջ գործիքակազմն ունի վերադարձի համար, դրա համար էլ կոնկրետ հայտարարություն չի անում:

Եթե ենթադրենք, որ հնարավոր ցուցակի կմախքը նախագծվում է ԲՀԿ-ից պառակտված ռեսուրսների հիմքով, ապա նույն՝ չքվեարկած ԲՀԿ-ականների նեյտրալ պահվածքը փաստում է, որ ամեն ինչ չէմ որ հարթ է ու հստակ:

Այլապես, ոչինչ չէր կարող խանգարել շատերին գալ ու դեմ քվեարկել ու փորձել այդ դեմ-ը ֆիքսել որպես ընդդիմադիր դիրքորոշում նաև հանրության աչքերում, որպես ապագա հակաիշխանական գործընթացի սկզբնական կապիտալ:

Լևոն Մարգարյան
 
 
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան