Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան


Վանաձորի հարկային տեսուչները խոշոր չափերով կաշառք են ստացել

Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկային տեսուչների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու բազմադրվագ գործով նախաքննությունը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի օգոստոսին ՀՀ ՖՆ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հրաչ Մովսիսյանը և նույն հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանը պարզելով, որ Պետրոս Ջ.-ն  հիմնել է տաքսի ծառայություն և զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիպել են վերջինիս հետ, որի ընթացքում Հ. Մովսիսյանը և Ա. Պեպանյանը խմբով, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու միասնական դիտավորությամբ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար Պետրոս Ջ.-ից պահանջել են յուրաքանչյուր ամիս իրենց տալ 40 հազար ՀՀ դրամ կ աշառք, և տևական ժամանակ հարկային տեսուչները վերջինիցս ստացել են խոշոր չափերով կաշառք:

Բացի այդ, 2014 թվականի դեկտեմբերին Արմեն Պեպանյանը խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ այցելել է ձեռնարկատեր Արայիկ Գ.-ին և հայտնել, որ իր խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները հայտնաբերելու համար ստուգումներ չիրականացնելու պայմանով, Արայիկ Գ.-ից կաշառքի առաջարկն ընդունելով, անձամբ նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1 մլն. ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քաղաքացի Ռոմիկ Ջ.-ն հանդիպել է ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանին և խնդրել է անտեսել անհատ ձեռներեց Նաիրա Ս.-ի գեղեցկության սրահում աշխատողների՝ հարկային մարմնում հաշվառած չլինելու հանգամանքը:  Արմեն Պեպանյանը Ռոմիկ Ջ.-ից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 25 հազար ՀՀ դրամ: Համաձայնության գալուց հետո Ա. Պեպանյանն ամիսներ շարունակ Ռոմիկ Ջ.-ից անձամբ ստացել է կաշառքի գումարները:

Բացի այդ, 2015 թվականի փետրվարին Հրաչ Մովսիսյանը զանգահարել է անհատ ձեռներեց Արտյոմ Շ.-ին և վերջինիս խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները չհայտնաբերելու, ստուգումներ չիրականացնելու և ավելորդ խնդիրներ չստեղծելու պայմանով պահանջել է հարկային պարտավորություններից զատ, յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 10 հազար ՀՀ դրամ, որը 2015 թվականի փետրվարից սկսել է ստանալ:

Դրանից բացի, Հրաչ Մովսիսյանը տեղեկանալով, որ քաղաքացի Ռաֆիկ Հ.-ն տան տարածքում ունի պանրի արտադրամաս և առանց համապատասխան պետական գրանցման իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, վերջինիցս պահանջել է երկու ամիսը մեկ իրեն որպես կաշառք տալ 15 հազար ՀՀ դրամ: 2015 թվականի փետրվարից Հրաչ Մովսիսյանը Ռաֆիկ Հ.-ից սկսել է ստանալ կաշառքի գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ քաղաքացի Արսեն Բ.-ն 2003 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կատարելով հարկային պարտավորությունները: Հրաչ Մովսիսյանը, շորթմամբ կաշառք ստանալու դիտավորությամբ,  այցելել է Արսեն Բ.-ին և պահանջել 1 տոկոս շրջանառության հարկը վճարելուց բացի, մնացած 2.5 տոկոսը տալ իրեն՝ որպես կաշառք: Արսեն Բ.-ն հրաժարվել է, իսկ Հրաչ Մովսիսյանը սպառնացել է խոչընդոտել նրա օրինական գործունեությանը՝ պնդելով, որ կաշառք չտալու դեպքում պարբերաբար կայցելի, կարձանագրի խախտումներ և կենթարկի վարչ ական պատասխանատվության: Արսեն Բ.-ն հարկադրված համաձայնել է Հ. Մովսիսյանի ակնհայտ ապօրինի պահանջին, այն է՝ յուրաքանչյուր ամիս տալ 70 հազար ՀՀ դրամի 2.5 տոկոսը, սակայն նրան գումարը չի հասցրել տալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Հրաչ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով,  311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Արմեն Պեպանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով,  311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ,  որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

 

0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ Ադամյան