Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վանաձորի հարկային տեսուչները խոշոր չափերով կաշառք են ստացել

Society

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկային տեսուչների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու բազմադրվագ գործով նախաքննությունը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի օգոստոսին ՀՀ ՖՆ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հրաչ Մովսիսյանը և նույն հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանը պարզելով, որ Պետրոս Ջ.-ն  հիմնել է տաքսի ծառայություն և զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիպել են վերջինիս հետ, որի ընթացքում Հ. Մովսիսյանը և Ա. Պեպանյանը խմբով, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու միասնական դիտավորությամբ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար Պետրոս Ջ.-ից պահանջել են յուրաքանչյուր ամիս իրենց տալ 40 հազար ՀՀ դրամ կ աշառք, և տևական ժամանակ հարկային տեսուչները վերջինիցս ստացել են խոշոր չափերով կաշառք:

Բացի այդ, 2014 թվականի դեկտեմբերին Արմեն Պեպանյանը խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ այցելել է ձեռնարկատեր Արայիկ Գ.-ին և հայտնել, որ իր խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները հայտնաբերելու համար ստուգումներ չիրականացնելու պայմանով, Արայիկ Գ.-ից կաշառքի առաջարկն ընդունելով, անձամբ նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1 մլն. ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քաղաքացի Ռոմիկ Ջ.-ն հանդիպել է ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանին և խնդրել է անտեսել անհատ ձեռներեց Նաիրա Ս.-ի գեղեցկության սրահում աշխատողների՝ հարկային մարմնում հաշվառած չլինելու հանգամանքը:  Արմեն Պեպանյանը Ռոմիկ Ջ.-ից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 25 հազար ՀՀ դրամ: Համաձայնության գալուց հետո Ա. Պեպանյանն ամիսներ շարունակ Ռոմիկ Ջ.-ից անձամբ ստացել է կաշառքի գումարները:

Բացի այդ, 2015 թվականի փետրվարին Հրաչ Մովսիսյանը զանգահարել է անհատ ձեռներեց Արտյոմ Շ.-ին և վերջինիս խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները չհայտնաբերելու, ստուգումներ չիրականացնելու և ավելորդ խնդիրներ չստեղծելու պայմանով պահանջել է հարկային պարտավորություններից զատ, յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 10 հազար ՀՀ դրամ, որը 2015 թվականի փետրվարից սկսել է ստանալ:

Դրանից բացի, Հրաչ Մովսիսյանը տեղեկանալով, որ քաղաքացի Ռաֆիկ Հ.-ն տան տարածքում ունի պանրի արտադրամաս և առանց համապատասխան պետական գրանցման իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, վերջինիցս պահանջել է երկու ամիսը մեկ իրեն որպես կաշառք տալ 15 հազար ՀՀ դրամ: 2015 թվականի փետրվարից Հրաչ Մովսիսյանը Ռաֆիկ Հ.-ից սկսել է ստանալ կաշառքի գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ քաղաքացի Արսեն Բ.-ն 2003 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կատարելով հարկային պարտավորությունները: Հրաչ Մովսիսյանը, շորթմամբ կաշառք ստանալու դիտավորությամբ,  այցելել է Արսեն Բ.-ին և պահանջել 1 տոկոս շրջանառության հարկը վճարելուց բացի, մնացած 2.5 տոկոսը տալ իրեն՝ որպես կաշառք: Արսեն Բ.-ն հրաժարվել է, իսկ Հրաչ Մովսիսյանը սպառնացել է խոչընդոտել նրա օրինական գործունեությանը՝ պնդելով, որ կաշառք չտալու դեպքում պարբերաբար կայցելի, կարձանագրի խախտումներ և կենթարկի վարչ ական պատասխանատվության: Արսեն Բ.-ն հարկադրված համաձայնել է Հ. Մովսիսյանի ակնհայտ ապօրինի պահանջին, այն է՝ յուրաքանչյուր ամիս տալ 70 հազար ՀՀ դրամի 2.5 տոկոսը, սակայն նրան գումարը չի հասցրել տալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Հրաչ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով,  311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Արմեն Պեպանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով,  311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ,  որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live