Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


Քրիս Բոհջալյանը հավատում է` ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանի հաջորդ գրքի հիմքում Գյումրիի երկրաշարժն է ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերը: «Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելերի հեղինակն, ով իր ուղին սկսել է որպես լրագրող, A8menp8es-ի հետ զրույցում պատմել է նոր ստեղծագործությունների, Հայոց ցեղասպանության ընտանեկան հիշողությունների, գերդաստանի մասին:

Բոհջալյանի «Հյուրասենյակ»-ը երկու զարմանահրաշ հայ աղջիկների մասին է

«Ավազե ամրոցի աղջիկների» հրապարակումից հետո ես տպագրել եմ ևս երկու գիրք. 2013-ին ներկայացրել «Լույսն ավերակներում»-ը և 2014-ին` «Փակիր աչքերդ» գործերը: 2016 թվականի հունվարին լույս կտեսնի իմ նոր գիրքը, որտեղ նկարագրված են կարևոր տեսարաններ Գյումրիի երկրաշարժի և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի մասին: Այն կոչվում է «Հյուրասենյակ»: Գիրքը զարմանահրաշ, գեղեցիկ, խելացի երկու հայ աղջկա մասին է, ովքեր ռուս գանգստերների կողմից տարվել են Մոսկվա, ապա Նյու Յորք, և այն մասին, թե ինչպես են նրանց ուղիները հատվում նյույորքյան մի ընտան իքում:

Հիշողություններ Հայոց ցեղասպանության մասին

Պապս և տատս` Լևոնը և Հայկուհին, իրենց պատմությունների մեծ մասը գերեզման են տարել: Մեզ միայն պատառիկներ են հասել: Մենք գիտենք, որ Հայկուհու հայրը սպանվել է, նրանցից խլել են ագարակը` անտուն թողնելով նրան և մորը: 1915-ին մեր մեծ հոր երեք եղբայրները գտնվել են Կահիրեում. նրանք բոլորն անհետացել են: Սակայն նրանք հազվադեպ էին խոսում այդ մասին:

…Ես պապիկիս հիշում եմ հայկական երաժշտություն նվագելիս` իր փոքրիկ հայկական նվագախմբի հետ, իրենց տան հատակին նստած լսելիս «Կռունկը» կամ հայկական այլ երաժշտություն: Իսկ տատիկիս մտաբերելիս միշտ հիշում եմ նրա խոհանոցը և ժպտում միայն այդ մտքից: Հայկական մշակույթը պահպանելու ձևերից մեկը հայկական խոհանոցն է:

Նրանք այնքան ուժեղ և գեղեցիկ էին թե’ նեքուստ, թե’ արտաքուստ, այնքան խելացի: Ես միշտ հասկացել եմ, որ տխրութուն կա, որը հետևանքն է այն ամենի, ինչ նրանք կորցրել են և ինչին ականատես են եղել: Բայց նրանք հազվադեպ էին այդ մասին պատմում իրենց թոռներին:

«Ավազե ամրոցի աղջիկների» ընթերցողներից մեկն էլ Բոհջալյանի դուստրն էր

Նա համալսարանում հայկական խմբակի անդամ է եղել, վերջերս այցելել է Հայաստան և Արևմտան Հայաստան:

Աղջիկս 21 տարեկան է, նրա անունը Գրեյս է: 2011 թվականին, երբ ավարտեցի «Ավազե ամրոցի աղջիկների» առաջին սևագիրը, աղջիկս այդ ժամանակ քոլեջից տուն էր վերադարձել, և մինչ ես գնացել էի հեծանիվ քշելու, նա կարդացել էր գիրքը: Արդեն տնից 25 մղոն հեռավորության վրա էի, երբ նրանից հաղորդագրություն ստացա. «Ես բազմոցին նստած եմ և չեմ կարողանում դադարել արտասվել. հենց նոր ավարտեցի «Ավազե ամրոցի աղջիկները»: Նա համալսարանում հայկական խմբակի անդամ է եղել, վերջերս այցելել է Հայաստան և Արևմտան Հայաստան:

Ինչու «Ավազե ամրոցի աղջիկներ»

Երկու պատճառով եմ ընտրել նման վերնագիր` առաջինն ամբողջովին կոմերցիոն նպատակով, երկրորդը` գեղարվեստական: Գիտեի, որ ամերիկացիները չեն գնի Հայոց ցեղասպանության մասին վեպ, սակայն հույս ունեի, որ կգնեն սիրավեպ: Ուստի ուզում էի մի վերնագիր, որ կգրավեր, կհրավիրեր ընթերցողին: Գեղարվեստական պատճառն այն է, որ գրքում մի տեսարան կա, երբ Էլիզաբեթը և Հաթումը ավազե տակներ են կառուցում իրենց համար: Ավազի մասին մտածելիս Էլիզաբեթի մտքում Մասաչուսեթսի փափուկ, փայլուն ավազի պատկերն է: Հաթումը` սիրիական անապատն է պատկերացնում, որտեղ նրա աչքի առաջ գլխատել Õ �ին մորը և քրոջը:

«Ավազե ամրոցի աղջիկներ»-ը շուտով կվերածվի ֆիլմի

Երևանում ծնված Էրիկ Նազարյանը, ով Հոլիվուդում կինոստուդիա ունի, դերասանական կազմի մասին տեղեկություն կունենա հաջորդ 4-8 շաբաթվա ընթացքում:

Լրագրողից` գրող

Ես նովելներ սկսել եմ գրել մինչև լրագրությամբ զբաղվելը: Ֆանտաստիկ ստեղծագործություններ սկսել եմ գրել 8-9 տարեկանից, ապա ավագ դպրոցում և քոլեջում: Նովելներ գրել եմ 20-ն անց տարիքում, այդ ժամանակ էլ սկսեցի նաև լրագրությամբ զբաղվել:

…23 տարի ութ ամսվա ընթացքում գրել եմ 1225 սյունակ` 812 հազար բառ: Գրել եմ բազմաթիվ հոդվածներ ամսագրերի համար: Վերջին երեք տարիներին իմ լրագրողական ձեռքբերումները շատ եմ օգտագործել ամերիկյան հանրությանը Ցեղասպանության մասին ուսուցանելու համար:

ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Սակայն երկու բան պետք է տեղի ունենա: Առաջինը Թուրքիան պետք է հաղթահարի իր պատմությունը, այնպես, ինչպես իմ երկիրը առերեսվեց ստրկությանը և բնիկ ամերիկացիների ցեղասպանությանը` այդ կերպ դառնալով ավելի լավ երկիր: Թուրքիան ի վերջ պետք է հասնի այդ կետին, եթե ցանկանում է երբևէ լինել աշխարհի ուժ: Գերմանիան չէր կարող գերտերություն դառնալ, եթե չճանաչեր Հոլոքոստը: Եվ կարծում եմ, որ ի վերջո ԱՄՆ նախագահն է, որ կդիմի Թուրքիային ասելով. «Ես չեմ խաղալու քաղաքական խաղեր Թուրքիայի հետ, ես պատրաստվում եմ ավելի բարձր քայլ կատարել, ինչպես Հռոմի պապը, Քարդա շյաններն արեցին»:

Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին, Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք),ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան): Նրա գրքերը թարգմանվել են 30 լեզուներով և հրատարակվել աշխարհի 20 երկրում: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր: Քրիս Բոհջալյանի առաջին` «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988թ.։ Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992թ., և

Hallmark Channel հեռուստաընկերութունը 1995թ. վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել։ Քրիս Բոհջալյանը Վերմոնտի արվեստի և գիտությունների համալսարանի դասախոս է, աշխատել է մի շարք թերթերում եւ ամսագրերում, արժանացել է գրական բազմաթիվ մրցանակների:

«Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (2012թ.) Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստականպատում է, որ հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Սա պատմություն է մահվան ու սիրո, ջարդի ճանապարհին` անապատում, ավազից ամրոց կառուցող աղջիկների ու նրանց թողած ժառանգության մասին:

Ռոզա Գրիգորյան, Սյունե Բարսեղյան

Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»