Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քրիս Բոհջալյանը հավատում է` ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանի հաջորդ գրքի հիմքում Գյումրիի երկրաշարժն է ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերը: «Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելերի հեղինակն, ով իր ուղին սկսել է որպես լրագրող, A8menp8es-ի հետ զրույցում պատմել է նոր ստեղծագործությունների, Հայոց ցեղասպանության ընտանեկան հիշողությունների, գերդաստանի մասին:

Բոհջալյանի «Հյուրասենյակ»-ը երկու զարմանահրաշ հայ աղջիկների մասին է

«Ավազե ամրոցի աղջիկների» հրապարակումից հետո ես տպագրել եմ ևս երկու գիրք. 2013-ին ներկայացրել «Լույսն ավերակներում»-ը և 2014-ին` «Փակիր աչքերդ» գործերը: 2016 թվականի հունվարին լույս կտեսնի իմ նոր գիրքը, որտեղ նկարագրված են կարևոր տեսարաններ Գյումրիի երկրաշարժի և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի մասին: Այն կոչվում է «Հյուրասենյակ»: Գիրքը զարմանահրաշ, գեղեցիկ, խելացի երկու հայ աղջկա մասին է, ովքեր ռուս գանգստերների կողմից տարվել են Մոսկվա, ապա Նյու Յորք, և այն մասին, թե ինչպես են նրանց ուղիները հատվում նյույորքյան մի ընտան իքում:

Հիշողություններ Հայոց ցեղասպանության մասին

Պապս և տատս` Լևոնը և Հայկուհին, իրենց պատմությունների մեծ մասը գերեզման են տարել: Մեզ միայն պատառիկներ են հասել: Մենք գիտենք, որ Հայկուհու հայրը սպանվել է, նրանցից խլել են ագարակը` անտուն թողնելով նրան և մորը: 1915-ին մեր մեծ հոր երեք եղբայրները գտնվել են Կահիրեում. նրանք բոլորն անհետացել են: Սակայն նրանք հազվադեպ էին խոսում այդ մասին:

…Ես պապիկիս հիշում եմ հայկական երաժշտություն նվագելիս` իր փոքրիկ հայկական նվագախմբի հետ, իրենց տան հատակին նստած լսելիս «Կռունկը» կամ հայկական այլ երաժշտություն: Իսկ տատիկիս մտաբերելիս միշտ հիշում եմ նրա խոհանոցը և ժպտում միայն այդ մտքից: Հայկական մշակույթը պահպանելու ձևերից մեկը հայկական խոհանոցն է:

Նրանք այնքան ուժեղ և գեղեցիկ էին թե’ նեքուստ, թե’ արտաքուստ, այնքան խելացի: Ես միշտ հասկացել եմ, որ տխրութուն կա, որը հետևանքն է այն ամենի, ինչ նրանք կորցրել են և ինչին ականատես են եղել: Բայց նրանք հազվադեպ էին այդ մասին պատմում իրենց թոռներին:

«Ավազե ամրոցի աղջիկների» ընթերցողներից մեկն էլ Բոհջալյանի դուստրն էր

Նա համալսարանում հայկական խմբակի անդամ է եղել, վերջերս այցելել է Հայաստան և Արևմտան Հայաստան:

Աղջիկս 21 տարեկան է, նրա անունը Գրեյս է: 2011 թվականին, երբ ավարտեցի «Ավազե ամրոցի աղջիկների» առաջին սևագիրը, աղջիկս այդ ժամանակ քոլեջից տուն էր վերադարձել, և մինչ ես գնացել էի հեծանիվ քշելու, նա կարդացել էր գիրքը: Արդեն տնից 25 մղոն հեռավորության վրա էի, երբ նրանից հաղորդագրություն ստացա. «Ես բազմոցին նստած եմ և չեմ կարողանում դադարել արտասվել. հենց նոր ավարտեցի «Ավազե ամրոցի աղջիկները»: Նա համալսարանում հայկական խմբակի անդամ է եղել, վերջերս այցելել է Հայաստան և Արևմտան Հայաստան:

Ինչու «Ավազե ամրոցի աղջիկներ»

Երկու պատճառով եմ ընտրել նման վերնագիր` առաջինն ամբողջովին կոմերցիոն նպատակով, երկրորդը` գեղարվեստական: Գիտեի, որ ամերիկացիները չեն գնի Հայոց ցեղասպանության մասին վեպ, սակայն հույս ունեի, որ կգնեն սիրավեպ: Ուստի ուզում էի մի վերնագիր, որ կգրավեր, կհրավիրեր ընթերցողին: Գեղարվեստական պատճառն այն է, որ գրքում մի տեսարան կա, երբ Էլիզաբեթը և Հաթումը ավազե տակներ են կառուցում իրենց համար: Ավազի մասին մտածելիս Էլիզաբեթի մտքում Մասաչուսեթսի փափուկ, փայլուն ավազի պատկերն է: Հաթումը` սիրիական անապատն է պատկերացնում, որտեղ նրա աչքի առաջ գլխատել Õ �ին մորը և քրոջը:

«Ավազե ամրոցի աղջիկներ»-ը շուտով կվերածվի ֆիլմի

Երևանում ծնված Էրիկ Նազարյանը, ով Հոլիվուդում կինոստուդիա ունի, դերասանական կազմի մասին տեղեկություն կունենա հաջորդ 4-8 շաբաթվա ընթացքում:

Լրագրողից` գրող

Ես նովելներ սկսել եմ գրել մինչև լրագրությամբ զբաղվելը: Ֆանտաստիկ ստեղծագործություններ սկսել եմ գրել 8-9 տարեկանից, ապա ավագ դպրոցում և քոլեջում: Նովելներ գրել եմ 20-ն անց տարիքում, այդ ժամանակ էլ սկսեցի նաև լրագրությամբ զբաղվել:

…23 տարի ութ ամսվա ընթացքում գրել եմ 1225 սյունակ` 812 հազար բառ: Գրել եմ բազմաթիվ հոդվածներ ամսագրերի համար: Վերջին երեք տարիներին իմ լրագրողական ձեռքբերումները շատ եմ օգտագործել ամերիկյան հանրությանը Ցեղասպանության մասին ուսուցանելու համար:

ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Սակայն երկու բան պետք է տեղի ունենա: Առաջինը Թուրքիան պետք է հաղթահարի իր պատմությունը, այնպես, ինչպես իմ երկիրը առերեսվեց ստրկությանը և բնիկ ամերիկացիների ցեղասպանությանը` այդ կերպ դառնալով ավելի լավ երկիր: Թուրքիան ի վերջ պետք է հասնի այդ կետին, եթե ցանկանում է երբևէ լինել աշխարհի ուժ: Գերմանիան չէր կարող գերտերություն դառնալ, եթե չճանաչեր Հոլոքոստը: Եվ կարծում եմ, որ ի վերջո ԱՄՆ նախագահն է, որ կդիմի Թուրքիային ասելով. «Ես չեմ խաղալու քաղաքական խաղեր Թուրքիայի հետ, ես պատրաստվում եմ ավելի բարձր քայլ կատարել, ինչպես Հռոմի պապը, Քարդա շյաններն արեցին»:

Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին, Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք),ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան): Նրա գրքերը թարգմանվել են 30 լեզուներով և հրատարակվել աշխարհի 20 երկրում: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր: Քրիս Բոհջալյանի առաջին` «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988թ.։ Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992թ., և

Hallmark Channel հեռուստաընկերութունը 1995թ. վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել։ Քրիս Բոհջալյանը Վերմոնտի արվեստի և գիտությունների համալսարանի դասախոս է, աշխատել է մի շարք թերթերում եւ ամսագրերում, արժանացել է գրական բազմաթիվ մրցանակների:

«Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (2012թ.) Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստականպատում է, որ հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Սա պատմություն է մահվան ու սիրո, ջարդի ճանապարհին` անապատում, ավազից ամրոց կառուցող աղջիկների ու նրանց թողած ժառանգության մասին:

Ռոզա Գրիգորյան, Սյունե Բարսեղյան

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете