Camel վերարկուն համադրելու մի քանի անսպասելի տարբերակներ (լուսանկարներ)
LifestyleՄշտապես գույնի ընտրությունը մեծամասամբ բաժին է ընկնում սևին, սակայն դասական գույն վաղուց արդեն համարվում է CAMEL-վերարկուն: Այն այդպես կոչվում է ոչ թե նրա համար, որ ուղտի կաշվից է, այլ հենց իր գույնի համար: CAMEL-վերարկուն ունիվերսալ տարբերակ է: Այն կարելի է կրել ինչպես դասական, այնպես էլ ջինսի, տոնական և սպորտային հագուստի հետ: Իհարկե, աննկարագրելի չքնաղ կոնտրաստ է ստացվում սև գույնի հետ համադրելիս, սակայն ֆեշընիստուհիները բավական հաջող կերպով այն համադրում են զանազան խայտաբղետ երանգների հետ:
Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Camel վերարկուն համադրելու մի քանի գեղեցիկ տարբերակներ:












