Ինչպես են նկարում արդուկով (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleOrer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում արվեստի մի տեսակ, որը կոչվում է էնկաուստիկա: Եթե վրձնի փոխարեն վերցնենք արդուկը, մոմամատիտն ու ֆոտոթուղթը, ապա կստանանք արվեստի այս հետաքրքիր տեսակը: Էնկաուստիկա հունարենից թարգմանաբար նշանակում է՝ այրել: Այն արդուկի օգնությամբ մոմամատիտի տաքանալն ու դրանով ֆոտոթղթի վրա նկարելն է: Առաջին էնկաուստիկաները հայտնաբերվել են Լիբիական անապատի Ֆայյում օազիսում. այդ է պատճառը, որ շատ հաճախ կոչվում են ֆայյումյան: Իրական էնկաուստիկան գործընթաց է, որի ժամանակ գույնը միաձուլվում է մեկ այլ մատերիալի` օրինակ՝ փայտի հետ (Հնում էնկաուստիկաները նկարում էին փայտի վրա):



Արվեստի այս տեսակը Հայաստանում առաջին անգամ կիրառել է Երվանդ Քոչարը:Քոչարի թանգարանի առաջին պատին 3 դիմանկարներ են փակցված, որ աննկատ չեն մնում այցելուների համար: Սրանք էնկաուստիկայի նկարներ են:



