Գեղեցիկ կազմվածք ունեցող աղջիկներից շատերն ունենում են կլորավուն, <> դեմք, որը ոչ մի տեսակ դիետաներով հնարավոր չէ նիհարեցնել: Ինչպես գեղեցիկ կազմվածք ունենալու համար մարդիկ մարզվում են և հետևում հատուկ սննդակարգի, այս դեպքում ևս պետք է հրաժարվել որոշ սննդատեսակներից և մարզել դեմքի մկանները:
Պետք է հիշել մի քանի բան՝
Պետք է մշտապես քայլել մեջքն ուղղած, քանի որ հաճախ դեմքի գիրացման պատճառը վիզն ու մեջքը թեքելու և արյան շրջանառության նորմալ ընթացքը խախտելու մեջ է:
Պետք է սովորել քնել առանց բարձի կամ փոքրիկ բարձով
Պետք է սովորել սնվել ռեժիմով: Պետք է խնամել դեմքը կոսմետիկ միջոցներով ու մերսումներով:
Դեմքը նիհարեցնելու համար դիետան ավելի շուտ սննդակարգ է, որ նպաստում է մարմնի վերին մասերի ճարպազատմանը: Այդ դիետան ենթադրում է, որ պետք է սնվել հաճախ ու փոքր քանակներով:
Սննդակարգից պետք է վերանան շաքարն ու աղը, ինչպես նաև գազավորված ըմպելիքները, միսը, քաղցրեղենը, ալկոհոլը: Խորհուրդ է տրվում հրաժարվել նաև թունդ թեյից ու սուրճից:
Վարժություններ դեմքի համար
Կան նաև մի քանի վարժություններ, որ դիետայի ընթացքում կօգնեն ծանրաբեռնվածությունը փոխադրել հենց դեմքի հատվածի վրա:
Բերանի մկանները լարելով՝ արտաբերեք բոլոր ձայնավորները:
Բերանով օդ հավաքեք ու բաց թողեք յուրաքանչյուր այտով, ապա՝ երկու այտով միաժամանակ:
Աշխատեք մաքսիմալ իջեցնել իսկ հետո նաև բարձրացնել բերանի ծայրերը:Ներքևի ծնոտը շարժեք նախ աջ, ապա ձախ:
Դեմքը նիհարեցնելու համար շատ էֆեկտիվ է նաև մերսումը: Օրինակ, կրեմ քսելիս կարող եք մատների ծարերով մերսել մազարմատներից մինչև քիթը:
Աղբյուր` aroxj.am