Կոստյումներ, որ նորաձև են այս աշնանը
LifestyleՅուրաքանչյուր տարի նորաձեւության միտումները փոխվում են։ Մեկ նորաձեւ է այս իրը, մեկ՝ այն, եւ չես հասցնում զգեստապահարանդ համալրել նոր իրով, այն կորցնում է իր արդիականությունն ու տեղը զիջում մեկ այլ աքսեսուարի։ Սակայն, անկախ նորաձեւության միտումներից, կան իրեր, որոնք «չեն ենթարկվում» դիզայներների քմահաճույքներին եւ չեն կորցնում իրենց արդիականությունը նորաձեւության խելահեղ միտումների ֆոնին։ Այդ իրերից մեկը կոստյումն է: Դասական կոստյումը, որն անչափ նորաձեւ է հատկապես վերջին մի քանի տարիներին, իրականում երբեք էլ չի դադարել արդիական լինել եւ չի էլ դադարի: Orer.am-ը ներկայացնում է կոստյումներ, որոնք նորաձև են այս աշնանը:













