Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ» Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ» «Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ» Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Նախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»


Իրականում այն ամենն, ինչ մենք գիտենք Սպարտայի մասին, սուտ է ու չափազանցված. 8 իրական փաստ սպարտացիների մասին

Lifestyle

blog.1in.am-ը գրում է.

Այն ամենը, ինչ մեր կարծիքով գիտենք Սպարտայի մասին, մեծամասամբ վիճահարույց, իսկ հաճախ էլ բացահատ ստեր և ուռճացված պատմություններ են, որոնցով մենք պարտական ենք Սպարտայի հակառակորդ հունական պոլիսների պատմիչներին, հռոմեացիներին, ավելի ուշ շրջանի պատմաբաններին ու հատկապես հոլիվուդյան ֆիլմերին։

Որքանո՞վ են համապատասխանում իրականությանը սպարտացի զինվորների անպարտելիության, մտավոր գործունեությունն արհամարհելու, սեփական թույլ երեխաներին ժայռից նետելու մասին այն խստաբարո ավանդույթները, որոնց շնորհիվ Սպարտայի նկատմամբ միաժամանակ հիացմունք, սարսուռ ու զզվանք է առաջանում։ Եկեք պարզենք միասին։

1. Սպարտացիներն իրենց սպարտացի չեն կոչել

Իրականում այն, ինչ մենք անվանում ենք Սպարտա, տեղաբնակներն անվանում էին Լակեդեմոն, իսկ իրենց՝ լակեդեմոնցիներ։ Սպարտա տերմինը հետագայում հորինել են ամենևին ոչ հելլենները, այլ հռոմեացիները։

2․ Սպարտայի պետական ու հասարակական կառուցվածքը

Սպարտան պարզապես քաղաք չէր, այլ լիարժեք պետություն՝ իր բարդ կառուցվածքով ու հասարակարգով։ Ըստ էության, սպարտական հասարակությունը բաղկացած էր երեք խմբերից. լիիրավ քաղաքացիներ, թերի իրավունքներով քաղաքացիներ ու կախյալներ։ Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված էր ենթախմբերի։ Ընդ որում, կախյալները ստրուկներ չէին համարվում՝ համենայն դեպս այն իմաստով, որով այդ բառն օժտված է հիմա։

3. Սպարտացիները հիվանդ երեխաներին ժայռից ցած չէին նետում

Այստեղ պետք է հատուկ հիշատակել Հիպոմեյոնների հատուկ դասը, որի մեջ մտնում էին ֆիզիկապես ու մտավոր ոչ լիարժեք երեխաները, ովքեր ծնվում էին Սպարտայի քաղաքացիների ընտանիքներում։ Նրանք չէին համարվում լիիրավ քաղաքացիներ, բայց, այդուհանդերձ, ավելի շատ իրավունքներ ունեին, քան մի շարք այլ սոցիալական դասերի ներկայացուցիչներ։ Նման դասի առկայությունն իսկ արդեն հերքում է այն տարածված միֆը, որ սպարտացիներն անխնա ոչնչացնում էին արատներով կամ էլ տկար երեխաներին՝ ժայռից նետելով նրանց, հակառակ դեպքում որտեղի՞ց էին առաջանում սահմանափակ հնարավորություններով այդ մարդկանց դասի ներկայացուցիչները, եթե նրանց բոլորին պետք է սպանած լինեին դեռ մանկության ժամանակ։

Այս միֆն իրականում ստեղծել է Պլուտարքոսը, ու պետք է հաշվի առնել, որ նա հանդիսանում էր Հունաստանի այն հատվածի ներկայացուցիչ, որտեղ, մեղմ ասած, այդքան էլ հիացած չէին Սպարտայով ու բազմիցս են պատերազմել այդ քաղաք-պետության դեմ։ Ուստի զարմանալի չէ, որ հունական պատմիչների հատուկ ուռճացումներն ու ապատեղեկատվությունը Սպարտայի դեպքում էլ են ակտուալ։ Տեղեկատվական պատերազմները Հին աշխարհում էլ էին կիրառվում։

4․ Անասելի խիստ դաստիարակություն

Ինչ խոսք, երեխաների ու հատկապես տղաների դաստիարակության սպարտական մոդելը շատ խիստ էր։ Այս համակարգը կոչվում էր ագոգե։ Սպարտական հասարակությունում քաղաքացիների երեխաները համարվում էին հանրային սեփականություն։ Քանի որ ագոգեն ինքնին շատ խիստ էր, ամենայն հավանականությամբ սպարտացիներն ունեին մանկական մահացության լուրջ խնդիր, հատկապես՝ տղաների շրջանում։ Ի դեպ, սա ևս կողմնակիորեն վկայում է այն մասին, որ սպարտացիները դժվար թե իրենց թույլ երեխաներին սպանեին նորածնության շրջանում։ Իդեալներն՝ իդեալներով, բայց գենոֆոնդի համար պետք էին նոր սերունդներ։

5․ Անպարտելի սպարտական բանակը

Կասկածից վեր է, որ սպարտական բանակը հզոր էր ու բավական ազդեցիկ գործոն, որպեսզի գերիշխեր Հունաստանի զգալի հատվածի և իր հարևանների նկատմամբ, բայց նրանք էլ էին պարտություններ կրում։ Իսկապես, սպարտական բանակի ռազմիկներն անվախ էին, կարգապահ ու հմուտ մարտի դաշտում, բայց կային ռազմական բնույթի այլ հարցեր, որոնցում սպարտական ռազմական մեքենան զիջում էր այլ հունական պոլիսների բանակներին։ Օրինակ՝ սպարտացիները ծանոթ չէին ինժեներական գործին, ուստի բավականին քիչ արդյունավետությամբ էին գործում պարիսպներով քաղաքների պաշարման հարցում, իսկ ռազմական նավատորմի հարցում գրեթե միշտ զիջում էին Աթենքին։ Նույնիսկ հռոմեացիները, ովքեր հիանում էին սպարտական բանակի հզորությամբ, ի վերջո ջախջախեցին այն ճակատամարտում։

6․ Սպարտայում դեմոկրատիա էր

Ի հեճուկս տարբեր պատկերացումների՝ Սպարտայում հիմնականում դեմոկրատիկ կարգեր էին տիրում։ Համենայն դեպս, առավել կարևոր հարցերը լուծվում էին քաղաքացիական ժողովներում, որոնցում հաղթում էին նրանք, ովքեր իրենց տեսակետն ավելի բարձր էին հնչեցնում ու ավելի շատ կողմնակիցներ գրավում։ Բնականաբար, Սպարտայում ոչ բոլորն էին օժտված քաղաքացու կարգավիճակով, ու իշխանությունն ամբողջ դեմոսինը չէր, բայց անտիկ Հունաստանում դեմոկրատիան երբեք էլ ամբողջ ժողովրդին չի ներառել։

7․ Մտավոր աշխատանքները հարգի չէին

Սպարտայում իսկապես բարձր չէր գնահատվում մտավոր գործունեությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ անտիկ Սպարտան աշխարհին չի պարգևել պոետների ու գրողների։ Նրանցից առավել հռչակավորները Ալկմանն ու Թերպանդրեսն էին։ Ի դեպ, նրանք էլ հրաշալի ֆիզիկական պատրաստվածություն ունեին, ինչպես ցանկացած առողջ սպարտացի տղամարդ։

8․ Սպարտացիները խիստ կարևորում էին հանրային կապերը

Հանրային կապերն ու կառուցվածքն այն աստիճան էին կարևորվում սպարտացիների առօրյայում, որ մի շարք պատմաբաններ պնդում են, որ նրանց մոտ նույնիսկ արգելված էր սեփական տան մեջ սնվել՝ անկախ կարգավիճակից ու հասարակական հիերարխիայում զբաղեցրած դիրքից։ Փոխարենը, սպարտացիները պետք է սնվեին բացառապես հանրային վայրերում։

Սպարտացիների, ինչպես նաև վիկինգների կերպարն անասելի ուռճացվել և աղավաղվել է դարերի ընթացքում՝ ստանալով ռոմանտիզմի, սյուրռեալիզմի, առասպելական ու մի շարք այլ հատկանիշներ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել իրականության հետ։ Այդուհանդերձ, լակեդեմոնցի-սպարտացիներից մենք շատ բաներ կարող ենք սովորել ու իրականում շատ բաներ էլ սովորրել ենք։ Օրինակ՝ «լակոնիկ» բառը հենց արմատներով դեպի Սպարտա է գնում ու նշանակում է զուսպ, չափավոր ու ոչ շատախոս մարդ, և հենց այս բառի ու բնութագրի հետ էլ ասոցացվել են իրական սպարտացիներն իրական հին Հունաստանում։

Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն. Տիգրան Աբրահամյան Վերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Փաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինՄալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունըԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ»