Այցելե՞լ է արդյոք ՀՀ վարչապետը Եռաբլուր
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել էինք այսօր Եռաբլուր էին այցելել իշխանական էլիտան ու մի շարք ընդդիմադիր գործիչներ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ բարձրաստիճան պաշտոնյաների շարքում չնկատվեց ՀՀ վարչապետը, իսկ թե ինչու Հովիկ Աբրահամյանը չէր միացել իր թիմակիցներին, Orer.am-ը պարզեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից, ով նշեց. «Պարոն Աբրահամյանը ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստից հետո այցելել է ե´ւ Եռաբլուր, ե´ւ պանթեոն»:
Սոսե Չանդոյան