Օրվա բաղադրատոմսը. Անանասով տորթ
LifestyleԲաղադրիչներ
Խմորի համար՝
ձու – 7 հատ
շաքարավազ – 200գր
ալյուր – 175գր
օսլա (крахмал) – 75գր
վանիլին – 1թ/գդ
Կրեմի համար՝
կաթ – 600մլ
ալյուր – 5ճ/գդ
կարագ – 200-300գր
շաքարի փոշի – 150-200գր
վանիլին – 1թ/գդ
շոկոլադ սպիտակ – 100գր
Միջուկի համար՝
անանաս – 1 բանկա (պահածոյացված)
Պատրաստման եղանակ
- Առանձնացնում ենք ձվի դեղնուցը սպիտակուցից: Առանձին հարում ենք սպիտակուցները շաքարավազի կեսի հետ մինչև պնդանալն ու ծավալով ավելանալը:
Այնուհետև հարում ենք դեղնուցները, շաքարավազի մնացած կեսի հետ մինչև սպիտակելը ու լցնում հարած սպիտակուցի վրա: Ավելացնում ենք ալյուրը, օսլան, վանիլինը և խառնում:
- Ստացված խմորը լցնում ենք պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 35-40 րոպե 180 աստիճանում:

- Պատրաստի թխվածքը թողնում ենք, որ սառչի, ապա բաժանում 3 մասի:

- Կրեմի համար կաթսայի մեջ լցնում ենք 300մլ կաթ և դնում միջին կրակի վրա ու
հասցնում եռման աստիճանի:
Առանձին ամանի մեջ ձեռքի հարիչի միջոցով խառնում ենք ալյուրն ու մնացած 300մլ
կաթը, ապա ստացված զանգվածը լցնում ենք եռացող կաթի վրա, հասցնում եռման
աստիճանի(անընդհատ խառնելով զանգվածը) ու հանում կրակի վրայից:
- Ավելացնում ենք սպիտակ շոկոլադն ու խառնում մինչև շոկոլադի հալվելը կաթային
զնագվածի մեջ և թողնում, որ սառչի: Երբ կաթային զնագվածը հասնում է սենյակային
ջերմաստիճանի հարում ենք այն:
Առանձին ամանի մեջ հարում ենք կարագը, ավելացնում վանիլինը, շաքարի փոշին, հարած կաթային զնագվածը ու ևս մեկ անգամ հարում:
- Թխած կորժի նորքևի շերտի վրա քսում ենք պահածոյացված անանասի հյութը, ապա վրան քսում պատրաստի կրեմը ու դնում խորանարդիկներով կտրատված անանասը և ծածկում երկրոդ շերտով: Կատարում ենք նույն գործողությունը երկրորդ շերտի հետ: Ծածկում ենք տորթը երրորդ շերտով, ամբողջությամբ պատում ենք կրեմով և զարդարում, ինչպես որ ցանկանանք:

Ի դեպ, անանասով տորթի շերտերի մեջ, բացի անանասից կարող են լինել նաև տարբեր մրգեր կամ հատապտուղների հատիկներ 
Շեֆ Խոհարար