Ձեր բերանի ձևն ու Ձեր բնավորությունը
LifestyleԲերանի ձևն ու չափը հնարավորություն են տալիս որոշելու մարդու ներքին եռանդի ուժը: Orer.am-ը ներկայացնում է, եթ ինչ կարող է ասել բերանի ձևը Ձեր բնավորության մասին:
Մեծաբերան կինը համարվում է առնական, որն այնքան էլ հաճելի չէ տղամարդկանց համար:
Փոքրաբերան անձինք մտահոգված են գոյության պայքարով, թույլ բնավորություն ունեն:
Փակ շուրթերի նուրբ գիծը նախազգուշացնում է փափկանկատ բնավորության մասին:
Մեծ բերանով և կախանկյուն շուրթերով մարդն օժտված է ուժեղ կամքով, նրա վրա դժվար է ազդեցություն գործել:
Մշտապես ցնցվող բերանը նյարդայնության նշան է:
Փոքր, աղեղնաձև բերանը (շրթունքների անկյունները հակված են ցած) պատկանում է զգայուն խառնվածքի տեր մարդու:
Ուռուցիկ մեծ շրթունքները հաջողության ապացույց են:
Բերանի համաչափ բացվածքը խոսում է հավասարակշռված հույզերի մասին:
Եթե աչքերից դեպի բերանի երկու կողմերը դիմային խորշոմներ են իջնում, դժվարին կյանքի նշան է: Իսկ եթե այդպիսիք դեպի շրթունքների անկյուններն են գնում քթի թևերից, խարդավանքի վկայություն է:
Մի կողմը կախ բերանը հաճախ պատկանում է կամակոր մարդու:
Եթե վերին շրթունքը ակնհայտորեն առաջ է ներքին շրթունքից, անվճռականության նշան է, իսկ եթե ներքևի շրթունքն է վերևինից առաջ ցցվում` անձնապաշտպանության:
Շրթունքների կնճիռները ծերանալու բնական նշան են: Հաճախ նուրբ շրթունքներն ահազանգում են թույլ առողջության մասին: Շրթունքների խոր կնճիռները երբեմն վկայում են երիտասարդ ժամանակ ապրած բարօրության և հասուն տարիներին կրած զրկանքների մասին:
Փչացած ատամներն ու լեզուն վատառողջության նշան են: