Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


Վերջին 25 տարում Հայաստանում մայրական մահացությունը նվազել է 57 տոկոսով. ՄԱԿ

Հայաստանի Հանրապետությունում մայրական մահացության ցուցանիշը 1990 թվականից ի վեր նվազել է գրեթե 57 տոկոսով։

Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, մոտավոր ՀՀ-ում մայրական մահացության ցուցանիշը 1990 թվականի 58-ի համեմատ կազմում է 25՝ 100 հազար կենդանի ծնունդների հաշվով։ Վերջին 20 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը օժանդակել է Հայաստանի կառավարությանը՝ պահպանելու և բարելավելու կանանց և մանկիկների առողջությունը նախքան ծննդաբերությունը, ծննդաբերության ընթացքում և ծննդաբերությունից հետո՝ մշակելով ազգային ռազմավարություն և կարգավորող դաշտ երեխաների առողջության և սնուցման վերաբերյալ, ինչպես նաև մարզային մակարդակում ստեղծելով նեոնատալ (նորածինների) ինտենսիվ խնամքի բաժիններ, բուժաշխատողներին զինելով նեոնատալ խնամքի հմտություններով և գիտելիքներով։

ՄԱԿ-ի գործակալությունները և Համաշխարհային բանկի խումբը հայտնեցին, որ 1990 թվականից ի վեր մայրական մահացությունն աշխարհում նվազել է 44 տոկոսով։ Հազարամյակի Զարգացման Նպատակների (ՀԶՆ-եր) ձեռքբերման ոլորտում արձանագրված առաջընթացն ուսումնասիրող հաշվետվությունների շարքի ամենավերջինի համաձայն մայրական մահերի թիվը աշխարհում այս տարի 1990 թ.-ի 532 հազարի համեմատ կազմել է մոտավորապես 303 հազար մահ։

Այսպիսով, համընդհանուր մայրական մահացության մոտավոր հարաբերակցությունը (ՄՄՀ) կազմում է մահվան ելքով 216 դեպք՝ 100 հազար կենդանի ծնունդների հաշվով. այս թիվը 1990 թվականին կազմել է 385։ Մայրական մահացությունը սահմանվում է որպես կնոջ մահ հղիության, ծննդաբերության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում։

«ՀԶՆ-երը սկիզբ դրեցին մայրական մահացության կրճատմանն ուղղված աննախադեպ ջանքերի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտանիքի, կանանց և երեխաների առողջության հարցերով օգնական դոկտոր Ֆլավիա Բուստրեոն։ Վերջին 25 տարիների ընթացքում հղիության հետ կապված պատճառներով կանանց մահանալու ռիսկը գրեթե կիսով չափ նվազել է։ Սա իրական առաջընթաց է, թեպետ ոչ բավարար։ Մենք գիտենք, որ կարող ենք մինչև 2030 թվականը գրեթե լիովին վերջ դնել այդ մահերին, և հանձն ենք առնում աշխատել այս ուղղությամբ»,-ընդգծել է նա։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գործադիր տնօրեն Բաբաթունդե Օսոթիմեհինի խոսքով, այդ նպատակին հասնելը կպահանջի շատ ավելի մեծ ջանքեր։ «Մայրական մահերի բարձր ցուցանիշներ ունեցող բազմաթիվ երկրներ հետագա 15 տարիներին կունենան փոքր առաջընթաց կամ նույնիսկ հետ կընկնեն, եթե չբարելավենք առկա մանկաբարձների և մանկաբարձական հմտությունների տիրապետող այլ բուժաշխատողների ներկայիս թիվը: Եթե այժմ կտրուկ և լայնածավալ գործունեություն չծավալենք, ապա 2030 թվականին մեկ անգամ ևս կվրիպենք մայրական մահերի թիվը նվազեցնելու թիրախից»,-նկատել է նա։

«Մայրական մահացության միտումները։ 1990 թվականից մինչև 2015։ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի, Համաշխարհային բանկի խմբի և ՄԱԿ-ի բնակչության բաժնի մոտավոր գնահատումներ» ուսումնասիրության մեջ պարունակվող վերլուծություններն այսօր հրապարակվում են «Լանսեթ» (The Lancet) բժշկական հանդեսում։ Բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը հղիության և ծննդաբերության ընթացքում օգնում է փրկել կյանքեր։ Առողջապահական հիմնական միջամտությունների թվում են՝ հիգիենայի պահպանում՝ վարակման ռիսկերը նվազեցնելու նպատակով, օքսիտոցիտի ներարկում ծննդաբերությունից անմիջապես հետո՝ կրճատելու ծանր արյունահոսության ռիսկը, հնարավոր ճակատագրական վիճակների բացահայտում և հաղթահարում, օրինակ, հղիության հետևանքով առաջացած արյան բարձր ճնշման (հիպերտենզիա), կանանց համար սեռական և վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների հասանելիության ապահովում կանանց համար։ Անհամաչափ ձեռքբերումներ Հակառակ համընդհանուր բարելավումների, ընդամենը 9 երկրներ են հասել ՀԶՆ 5-րդ թիրախին՝ «1990-2015 թթ. կրճատել մայրական մահացության հարաբերակցությունը առնվազն 75 տոկոսով»։ Այդ երկրներն են՝ Բհուտան, Կաբո Վերդե, Կամբոջա, Իրան, Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Մալդիվյան Հանրապետություն, Մոնղոլիա, Ռուանդա և Թիմոր-Լեստե։ Հակառակ այս կարևոր առաջընթացին, նշված երկրներից մի քանիսում մայրական մահացության հարաբերակցությունը մնում է համընդհանուր միջինից բարձր։

«Ինչպես տեսել ենք առողջությանն առնչվող բոլոր ՀԶՆ-երի դեպքում, առողջապահական համակարգի հզորացումը պետք է լրացվի ուշադրություն: Կանանց և աղջիկների կրթությունը ինչպես նրանց, այնպես էլ նրանց երեխաների գոյատևման բանալին է։ Կրթությունը նրանց տրամադրում է գիտելիքներ՝ մարտահրավեր նետելու ավանդական գործելակերպերին, որոնք վտանգի են ենթարկում նրանց և նրանց երեխաներին։ Մինչև այս տարեվերջ աշխարհի մայրական մահերի մոտ 99%-ը տեղի է ունեցել զարգացող տարածաշրջաններում. միայն Աֆրիկայի ենթասահարյան երկրներում գրանցվել են 3 մահերից 2-ը (66 տոկոս)։ Ս ակայն սա ինքնին խոշոր բարելավում է։ Ենթասահարյան Աֆրիկայում 1990-2015 թթ. տեղի է ունեցել ՄՄՀ 45 տոկոս նվազում՝ 987-ի փոխարեն 546՝ 100 000 կենդանածինների համեմատ։ Ամենամեծ տարածաշրջանային բարելավումը տեղի է ունեցել Արևելյան Ասիայի տարածաշրջանում, որտեղ մայրական մահացության հարաբերակցությունը մոտավորապես 95-ից նվազել է 27-ի՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով (անկում 72 տոկոսով)»,-ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր փոխտնօրեն Գիտա Ռաո Գուպտան։

1990-2015 թվականներին զարգացած տարածաշրջաններում մայրական մահացությունը նվազել է 48 տոկոսով՝ 100 հազար կենդանի ծնունդների հաշվով 23-ից իջնելով 12-ի։ Աշխատանքներ կանխարգելելի մայրական մահերին վերջ դնելու ուղղությամբ նոր «Կանանց, երեխաների և դեռահասների առողջության համընդհանուր ռազմավարություն»-ը, որը հրապարակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2015 թ. սեպտեմբերին, նպատակ ունի համընդհանուր ընդգրկմամբ մայրական մահերը 100 000 կենդանածնի հաշվով 70-ից ցածրի հասցնելու հավակնող թիրախը նվաճելուն, ինչպես որ դա ներառված է «Կայուն զարգացման նպատակներ »-ում (ԿԶՆ-եր)։

Այս նպատակին հասնելը կպահանջի ավելին, քան առաջընթացի արագությունը եռապատկելը՝ 1990-2015 թթ. արձանագրված ՄՄՀ-ի 2,3 տոկոս տարեկան բարելավումից մինչև տարեկան 7,5 տոկոս՝ սկսած հաջորդ տարվանից։ «Համընդհանուր ռազմավարությունը» ընդգծում է երկրի առաջնորդության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ակտիվացնելով կանանց, երեխաների և դեռահասների առողջության պահպանման ներքին և միջազգային ռեսուրսները։ Կարևոր կլինի ամրապնդել առողջապահական համակարգերը, որպեսզի վերջիններս կարողանան ապահովել որակյալ խնամք բոլոր միջավայրերում, խթանել միջոլորտային գործակցությունը, ինչպես նաև օժանդակել անհատներին և համայքներին՝ կայացնելու իրենց առողջությանը վերաբերող իրազեկված որոշումներ և պահանջելու իրենց անհրաժեշտ որակյալ խնամք։ Ռազմավարությունը շեշտում է, որ մարդասիրական ճգնաժամերի և խոցելի միջավայրերում ընթացքում հատուկ ուշադրությունը հրամայական անհրաժեշտություն է, քանզի նման հանգամանքներում մայրական մահերը աճման միտում ունեն։

«ԿԶՆ-երի նպատակը՝ մինչև 2030 թվականը վերջ դնել մայրական մահերին, հավակնոտ է և ձեռքբերելի՝ պայմանով, որ մենք կրկնապատկենք մեր ջանքերը»,- ասել է Համաշխարհային Բանկի Խմբի առողջապահության, սնուցման և բնակչության հարցերով Ավագ Տնօրեն դր Թիմ Էվանսը։ «Վերջերս թողարկված «Գլոբալ Ֆինանսական Հիմնադրամը հօգուտ ամեն կնոջ և ամեն երեխայի» նախաձեռնությունը, որի ուշադրության կենտրոնում առավել խելամիտ, ընդլայնված և կայուն ֆինանսավորումն է, կօգնի երկրներին՝ կանանց և երեխաներին տրամադրելու էական առողջապահական ծառայություններ»,-շե շտել նա։

Առավել որակյալ տվյալների անհրաժեշտություն Մայրական մահացության 2015 թ. մոտավոր գնահատումները ներկայացնում են այն վիթխարի առաջընթացը, որը ձեռք է բերվել ի նվաճումն Հազարամյակի Զարգացման 5-րդ նպատակի՝ մայրական մահացության կրճատման։ Դրանք ի ցույց են դնում կրճատման ուժեղ միտում տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, մենք ունեցել ենք տարբեր երկրներից ստացված ավելի որակյալ տվյալներ, որոնք մեծացնում են հաղորդված բացարձակ թվերի ճշգրտությունը։ Տվյալների հուսալիության և հաշվետվողականության բարձրացման ջանքերը վերջին տարիներին նպաստել են այս բարելավմանը։ Այդուհանդերձ, դեռևս շատ անելիքներ կան՝ մշակելու ամբողջական և ստույգ քաղաքացիական և կենսական գրանցումների համակարգեր, որոնցում կներառվեն տեղեկություններ ծնունդների, մահերի և մահվան պատճառների վերաբերյալ։ Պետք է իրականացվեն նաև մայրական մահերի աուդիտներ և ուսումնասիրություններ՝ ըմբռնելու, թե ինչու, որտեղ և երբ են կանայք մահանում և ինչ կարելի է անել՝ նման մահերը կանխելու համար։

Սկսած 2012 թ.-ից ԱՀԿ-ը, ՄԱԲՀ-ը և գործընկերները մշակել են Մայրական մահերի վերահսկում և արձագանքում բոլոր մայրական մահերի բացահայտման և ժամանակին հաղորդման, այնուհետև՝ դրանց պատճառների և կանխարգելման լավագույն մեթոդների ուսումնասիրման նպատակով։ Ներկայումս այս մոտեցումը կիրառում են ավելի ու ավելի մեծ թվով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ։

 

Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»