Աշնան և ձմռան թրենդ. մորթե մուշտակներ (լուսանկարներ)
LifestyleԱյս աշնան և ձմռան տաք ու գեղեցիկ թրենդներից են մորթյա մուշտակները։ Նրբագեղության նորարարումներին հետեւող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին եղանակային այս պայմաններում հետաքրքրում է հենց մուշտակը: Մասնագետները շտապում են ազդարարել, որ այս տարի նորաձեւ են տարբեր տեսակի մորթիները: Ոճային եւ անհատականության ընդգծում. սա է 2015թ. մուշտակագործների առաջարկը: Նրբագեղ կանայք այս տարի պետք է գտնեն մինչև ծնկները հասնող մուշտակներ:Մորթե մուշտակներ շատ են կրում հայտնիները: Սակայն պետք է հիշել, որ այն որքան էլ գեղեցիկ և նորաձև է, ամենօրյա վերարկու չէ: Սա պետք չէ կրել, երբ դուրս եք գալիս զբոսնելու, կամ գնում եք խանութ: Էլեգանտություն հաղորդող այս վերարկուն պետք է կրել ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին: Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում նորաձև մուշտակների մի քանի օրինակ:















