Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել. Լևոն Ազրոյանը ներկայացրեց իր նոր գիրքը

«Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» սկզբունքի ներքո լույս է տեսել լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության երկարամյա աշխատակից Լևոն Ազրոյանի «Они ковали победу» («Նրանք կոփել են հաղթանակը») գիրքը: Հաղթանակի 70-ամյակին նվիրված ժողովածուն նվիրվում է այն բոլոր հերոսների հիշատակին, ովքեր ընկել են Մեծ հաղթանակի ճանապարհին:

«Ռազմական թեման ինձ համար հարազատ է, միշտ սիրել եմ: «Արմենպրես»-ում աշխատելու տարիներին լուսաբանել եմ զորավարժությունները, հանդիպումները վետերանների հետ: Ես մանկուց երազել եմ զինվորական բժիշկ դառնալ, բայց չի հաջողվել: Գրքերիցս մեկի մեջ հեգնանքով գրել եմ, թե ինչու չդարձա:

Իմ ավագ եղբայրը 1945 թվականի փետրվարի 28-ին` իր ծննդյան 20-ամյակի օրը, զոհվել է: 17 տարեկանը նոր էր լրացել` փախել էր ռազմաճակատ, ասելով, որ 18,5 տարեկան է: Կռվեց. պատերազմի ավարտին մնացել էր 41 օր, զոհվեց»,- Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացված գրքի շնորհանդեսի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Ազրոյանը:

Նրա խոսքով` գրքի մեջ զետեղված են ակնարկներ, որ ինքը գրել է տարբեր տարիներին:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը շնորհանդեսի ընթացքում շեշտեց, որ Լևոն Ազրոյանի գրիչը, տաղանդը և աշխատասիրությունը զինվորի մաքառման օրինակ են:

«Լևոն Ազրոյանը խոստովանում է, որ ցանկանում էր ռազմական բժիշկ դառնալ: Ռազմական բժիշկի առաքելությունն ամենածանր է, պատերազմի ողջ սարսափը և հաղթանակի բերկրանքը նա իր միջով է անցկացնում: Գիրքը գրված է լրագրողի հարուստ լեզվով, վավերագրողի ճշգրտությամբ, բժշկի մարդասիրությամբ»,-նշեց Արամ Անանյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի խոսքով` գրքում կարդում ենք կենսագրություններ, որոնք շատ օրինակելի են:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ պարոն Ազրոյանը վերադարձել է «Արմենպրես»-ի ընտանիք: Երբ մենք հաղթանակի մասին շարք էինք անում, մեր անփոխարինելի խորհրդատուն նա էր: Ամենաքիչը, որ կարող ենք անել մեր շնորհակալությունը հայտնելն է»,-նշեց նա` հավելելով, որ մեր հաղթանակները մենք պետք է կոփենք միայն խաղաղ պայմաններում:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը կարևորեց գրքի լույսընծայումը:

«Ինչպես Լևոն Ազրոյանն է գրքի նախաբանում ասում` իր համար հիմա է հասկանալի դառնում, թե ինչ է նշանակում արցունքն աչքերին հաղթանակը դիմավորելը, հոր կենացը հաղթանակի օրը, երբ նա ասում էր` խմենք նրանց համար, ովքեր մնացին 20 տարեկան, որովհետև Ազրոյան ընտանիքն ուներ իր անձնական դժբախտությունը. Ազրոյանի ավագ եղբայրը հաղթանակից 40 օր առաջ չտեսավ հաղթանակը: Չկա մի ընտանիք, որ այդ պատերազմում կորուստ ունեցել»,-նշեց նա:

Հասմիկ Կարապետյանի խոսքով` Լևոն Ազրոյանի գրքի մեջ մտահոգությունն է վաղվա օրվա նկատմամբ:

«Այսպիսի հուշագրություններով մենք մեկ անգամ ևս փակում ենք ահաբեկչության, թշնամու ճանապարհը, փորձում ենք մի բուռ Հայաստանում պահել խաղաղությունը»,-հավելեց նա:

ԽՍՀՄ հայ հերոս Վաչագան Վանցյանի ծոռ Արման Աբրահամյանը գրքի շնորհանդեսի ընթացքում խոսեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին:

«Պատերազմում որոշվում էր նաև հայ ազգի ճակատագիրը: Մենք մեր նախնիների արժանի իրավահաջորդներն ենք, ամեն վայրկյան պատրաստ ենք պաշտպան կանգնելու մեր երկրին: Այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, չի կարող իր ապագան կառուցել: Այդ իսկ պատճառով շատ կարևոր են հերոսների մասին գրքերը, որոնց հիման վրա դաստիարակվում է երիտասարդությունը: Ես խորապես երախտապարտ եմ պարոն Ազրոյանին»,-նշեց նա:

Գիրքը հրատարակվել է Երևանում 2015 թվականին: Այն լույս է տեսել «ՎՄՎ Պրինտ»-ում: Խմբագիրն է Աիդա Հարությունյանը:

Լևոն Ազրոյանը ծնվել է Թբիլիսիում` գրող, հրապարակախոս Կորյուն Ազրոյանի ընտանիքում: Ուսումը շարունակել է Պուշկինի անվան մանկավարժականինստիտուտի պատմաբանական ֆակուլտետում: Աշխատել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում: 1966թ. տեղափոխվել է Հայաստան ևաշխատանքի անցել Հայաստանի հեռագրական գործակալությունում (ներկայումս` «Արմենպրես»):

Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»