ԿԳՆ-ն ձեռք կբերի «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագիծն իրականացնելու արտոնագիր
Հասարակություն Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվեց 17 մլն դրամ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախարարությունը նշված գումարով ձեռք կբերի «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագիծը Հայաստանում ևս մեկ տարով իրականացնելու արտոնագիր:
2008-2009թթ. Հայաստանում վերականգնվել է «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագիծը, որը լուրջ խթան է հանդիսացել ինտելեկտուալ շարժման զարգացման համար: Դրա վկայությունն է մեր թիմերի հաջողությունները տարբեր մակարդակի միջազգային մրցաշարերում: