Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»


10 բան, որ պետք է անել ամեն օր

Blog.1in.am-ը գրում է.

Եթե դու արդեն վաղուց ցանկանում ես ինչ-որ բան փոխել քո կյանքում, սակայն ամեն ինչ շատ բարդ է թվում, ուրեմն այս հոդվածը քեզ համար: Այն կօգնի քեզ հասկանալ, որ ամենադժվարը հստակ որոշում կայացնելն ու տրամադրվելն է, իսկ որոշումն իրագործելն այնքան դժվար չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այսպիսով, ի՞նչ է պետք անել ներդաշնակ կյանքով ապրելու համար:

preview-650x390-650-1419425084

1. Օրը գոնե հինգ րոպե անցկացնել մենության ու լռության մեջ: Տրամադրիր ինքդ քեզ հինգ րոպե: Այդ կարճ րոպեները պետք է բացառապես քոնը լինեն, այդ ընթացքում մի՛ մտածիր ուրիշների մասին: Ընդամենը հինգ րոպեանոց էգոիզմը միայն օգտակար կլինի: Հիշիր օրվա ընթացքում քեզ հետ կատարված ինչ-որ լավ բան կամ ինչ-որ զվարճալի դրվագ ու ժպտա: Ամեն օր էլ տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք կարող են ժպիտ պարգևել քեզ: Պարզապես պետք է նկատել դրանք: Շնորհակալ եղիր ճակատագրիդ, որ այսօր էլ ժպտալու առիթ կա և հիշիր, որ դու ինքդ ես կերտում քո ճակատագիրը: Թքած, թե ուրիշներն ինչ կասեն ու կմտածեն քո մասին: Եթե նրանց քննադատությունը կառուցողական չէ, այլ միտված է ցավ պատճառելու, ուրեմն կարևորություն մի՛ տուր դրան: Վայելիր քո հինգ րոպեն ու այնպես տրամադրվիր, որ օրվա մյուս մասն էլ նույնքան հաճելի անցնի:

2. Ինչ-որ լավ բան ասել շրջապատիդ մարդկանց: Դա կարող է պարզապես մի կարճ հաճոյախոսություն լինել, սակայն այն դրական էներգիա կփոխանցի դիմացինիդ, իսկ դրական էներգիան վերադառնալու սովորություն ունի: Մի՛ կեղծիր, մի՛ ասա գովասանքի խոսքեր, եթե ինչ-որ բան իրականում բնավ էլ դուր չի գալիս քեզ: Մի՛ հորինի՛ր դրական գծեր, որոնց համար կարելի է գովաբանել մարդուն, պարզապես տես այն դրականց գծերը, որոնցով տվյալ մարդն իրոք օժտված է:

3. Շարժման մեջ գտնվել: Ամեն օր մի փոքր մարզվելով՝ դու կարող ես բարելավել քո ինքնազգացողությունը և ազատվել հոգնածության զգացումից: Լինում են օրեր, երբ դեռ ոչինչ չարած՝ արդեն հոգնած ես լինում, երբ անգամ նոր արթնացած ժամանակ ես հոգնածություն զգում: Այդպիսի օրերին հատկապես կարևոր է ֆիզիկական ակտիվություն ծավալել: Դա ոչ միայն մարմինդ լավ վիճակում կպահի, այլև կկանոնակարգի ռեժիմդ:

4. Ինչ-որ նոր բան սովորել: Նոր գիտելիքները զարգացնում են քննադատական մտածողությունդ, օգնում են, որ ժամանակակից աշխարհին համընթաց քայլես, քեզ հետաքրքիր զրուցակից են դարձնում ու նորանոր հնարավորություններ են բացում քո առաջ: Երբեք կանգ մի՛ առ ունեցածիդ վրա: Միշտ ձգտիր ավելիին:

5. Բանջարեղեն ու միրգ կեր: Թվում է, թե սա շատ պարզունակ ճշմարտություն է: Այդպես էլ կա, սակայն դրանից է կախված քո առողջությունը: Նախ և առաջ քո առողջության մասին մտածիր, հետո նոր մյուսների խնդիրների: Դու պետք է ամուր առողջություն ունենաս, որպեսզի կարողանաս օգնել մյուսներին, հակառակ դեպքում ինքդ օգնության կարիք կունենաս, այն էլ բժիշկների օգնության: Այնպես որ ավելի լավ է ինքդ քո մասին հոգ տար և սնվիր առողջ մթերքներով:

6. Առավոտյան արթնանալուց հետո մի բաժակ ջուր խմել: Առաջին հերթին պետք է անոթի վիճակում ջուր խմել և հետո միայն սուրճ կամ թեյ: Մի բաժակ ջուրը նախապատրաստում է քո օրգանիզմը նախաճաշին:

7. Կարգի բերել ամեն ինչ: Այո, ամեն ինչ և ոչ թե սոսկ սենյակդ կամ տունդ: Նախևառաջ կարգի բեր մտքերդ: Մաքրություն արա գլխումդ: Վանիր քեզնից բոլոր բացասական մտքերը, բոլոր վատ հիշողությունները: Զտիր շրջապատդ վնասատուներից, ովքեր իրենք չեն կարողանում երջանիկ ապրել և ասես վրեժ լուծեն շրջապատից սեփական ձախորդությունների համար՝ քար գցելով ուրիշների երջանկության վրա: Այնուամենայնիվ, տան մաքրությունն էլ մի շրջանցիր: Երբ շուրջբոլորդ ամեն ինչ թափթփված է, ինքնաբերաբար գլխումդ էլ է խառնաշփոթ ստեղծվում:

8. Ասել մտերիմներիդ, որ սիրում ես նրանց: Անշուշտ, նրանք առանց խոսքերի էլ գիտեն ամեն ինչ, սակայն երբեմն մենք շատ անփութորեն ենք վերաբերվում մեզ համար ամենաթանկագին մարդկանց հետ: Հիշեցրու մտերիմներիդ, որ սիրում ես նրանց: Բնավ էլ պարտադիր չէ բառերով ասել դա: Ուշադրության փոքրիկ նշաններ, մի փոքր հոգատարություն, մի քաղցր ժպիտ… սրանք բավական են մտերիմներիդ օրը սիրով լցնելու համար:

9. Տնից դուրս գալ: Հիմա ցուրտ ձմեռ է, իսկ ձմռանը մենք տնակյաց ենք դառնում, սովորականից ավելի շատ ժամանակ ենք անցկացնում տան չորս պատերից ներս: Սակայն պետք չէ չափն անցնել: Եթե դու տևական ժամանակ տնից դուրս չես գալիս, աստիճանաբար սկսում ես ավելի քիչ ժամանակ հատկացնել արտաքինիդ, անխնամ ես դառնում: Տնային խալաթը հանելու ու զբոսանքի դուրս գալու ժամանակն է: Ամեն օր գոնե կես ժամ զբոսնիր, որքան էլ որ ցուրտ լինի: Քամու սառը հպումը թարմ է պահում ուղեղը և օգնում է մտածել, իսկ եթե 24 ժամ շարունակ փակված մնաս տան մեջ, ջեռուցիչի ջերմությունը ու կենցաղային հոգսերը կբթացնեն ուղեղդ, դու կկտրվես շրջակա աշխարհից: Դուրս արի չորս պատերից, ուսումնասիրիր, շփվիր մարդկանց հետ, զրույցի բռնվիր անգամ անծանոթների հետ: Որոշ պահերի անծանոթը կարող է ավելի սրտակից լինել քեզ, քան մտերիմդ:

10. Հետևիր կեցվածքիդ: Ուղիղ պահիր մեջքդ: Կորացած մեջքդ կվնասի առողջությանդ ու կուրախացնի չկամեցող մարդկանց: Մեր շրջապատում հաճախ հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր բավարավածության զգացումով են լցվում, երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը կքել է հոգսերի տակ: Խեղճացած ու ընկճված մարդու տպավորություն մի՛ թող ոչ մեկի վրա: Մեջքդ՝ ուղիղ, գլուխդ՝ վեր: Դե ինչ, համարձակորեն առաջ շարժվիր դեպի երազանքներիդ իրականացումը:

«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»