Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


10 բան, որ պետք է անել ամեն օր

Blog.1in.am-ը գրում է.

Եթե դու արդեն վաղուց ցանկանում ես ինչ-որ բան փոխել քո կյանքում, սակայն ամեն ինչ շատ բարդ է թվում, ուրեմն այս հոդվածը քեզ համար: Այն կօգնի քեզ հասկանալ, որ ամենադժվարը հստակ որոշում կայացնելն ու տրամադրվելն է, իսկ որոշումն իրագործելն այնքան դժվար չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այսպիսով, ի՞նչ է պետք անել ներդաշնակ կյանքով ապրելու համար:

preview-650x390-650-1419425084

1. Օրը գոնե հինգ րոպե անցկացնել մենության ու լռության մեջ: Տրամադրիր ինքդ քեզ հինգ րոպե: Այդ կարճ րոպեները պետք է բացառապես քոնը լինեն, այդ ընթացքում մի՛ մտածիր ուրիշների մասին: Ընդամենը հինգ րոպեանոց էգոիզմը միայն օգտակար կլինի: Հիշիր օրվա ընթացքում քեզ հետ կատարված ինչ-որ լավ բան կամ ինչ-որ զվարճալի դրվագ ու ժպտա: Ամեն օր էլ տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք կարող են ժպիտ պարգևել քեզ: Պարզապես պետք է նկատել դրանք: Շնորհակալ եղիր ճակատագրիդ, որ այսօր էլ ժպտալու առիթ կա և հիշիր, որ դու ինքդ ես կերտում քո ճակատագիրը: Թքած, թե ուրիշներն ինչ կասեն ու կմտածեն քո մասին: Եթե նրանց քննադատությունը կառուցողական չէ, այլ միտված է ցավ պատճառելու, ուրեմն կարևորություն մի՛ տուր դրան: Վայելիր քո հինգ րոպեն ու այնպես տրամադրվիր, որ օրվա մյուս մասն էլ նույնքան հաճելի անցնի:

2. Ինչ-որ լավ բան ասել շրջապատիդ մարդկանց: Դա կարող է պարզապես մի կարճ հաճոյախոսություն լինել, սակայն այն դրական էներգիա կփոխանցի դիմացինիդ, իսկ դրական էներգիան վերադառնալու սովորություն ունի: Մի՛ կեղծիր, մի՛ ասա գովասանքի խոսքեր, եթե ինչ-որ բան իրականում բնավ էլ դուր չի գալիս քեզ: Մի՛ հորինի՛ր դրական գծեր, որոնց համար կարելի է գովաբանել մարդուն, պարզապես տես այն դրականց գծերը, որոնցով տվյալ մարդն իրոք օժտված է:

3. Շարժման մեջ գտնվել: Ամեն օր մի փոքր մարզվելով՝ դու կարող ես բարելավել քո ինքնազգացողությունը և ազատվել հոգնածության զգացումից: Լինում են օրեր, երբ դեռ ոչինչ չարած՝ արդեն հոգնած ես լինում, երբ անգամ նոր արթնացած ժամանակ ես հոգնածություն զգում: Այդպիսի օրերին հատկապես կարևոր է ֆիզիկական ակտիվություն ծավալել: Դա ոչ միայն մարմինդ լավ վիճակում կպահի, այլև կկանոնակարգի ռեժիմդ:

4. Ինչ-որ նոր բան սովորել: Նոր գիտելիքները զարգացնում են քննադատական մտածողությունդ, օգնում են, որ ժամանակակից աշխարհին համընթաց քայլես, քեզ հետաքրքիր զրուցակից են դարձնում ու նորանոր հնարավորություններ են բացում քո առաջ: Երբեք կանգ մի՛ առ ունեցածիդ վրա: Միշտ ձգտիր ավելիին:

5. Բանջարեղեն ու միրգ կեր: Թվում է, թե սա շատ պարզունակ ճշմարտություն է: Այդպես էլ կա, սակայն դրանից է կախված քո առողջությունը: Նախ և առաջ քո առողջության մասին մտածիր, հետո նոր մյուսների խնդիրների: Դու պետք է ամուր առողջություն ունենաս, որպեսզի կարողանաս օգնել մյուսներին, հակառակ դեպքում ինքդ օգնության կարիք կունենաս, այն էլ բժիշկների օգնության: Այնպես որ ավելի լավ է ինքդ քո մասին հոգ տար և սնվիր առողջ մթերքներով:

6. Առավոտյան արթնանալուց հետո մի բաժակ ջուր խմել: Առաջին հերթին պետք է անոթի վիճակում ջուր խմել և հետո միայն սուրճ կամ թեյ: Մի բաժակ ջուրը նախապատրաստում է քո օրգանիզմը նախաճաշին:

7. Կարգի բերել ամեն ինչ: Այո, ամեն ինչ և ոչ թե սոսկ սենյակդ կամ տունդ: Նախևառաջ կարգի բեր մտքերդ: Մաքրություն արա գլխումդ: Վանիր քեզնից բոլոր բացասական մտքերը, բոլոր վատ հիշողությունները: Զտիր շրջապատդ վնասատուներից, ովքեր իրենք չեն կարողանում երջանիկ ապրել և ասես վրեժ լուծեն շրջապատից սեփական ձախորդությունների համար՝ քար գցելով ուրիշների երջանկության վրա: Այնուամենայնիվ, տան մաքրությունն էլ մի շրջանցիր: Երբ շուրջբոլորդ ամեն ինչ թափթփված է, ինքնաբերաբար գլխումդ էլ է խառնաշփոթ ստեղծվում:

8. Ասել մտերիմներիդ, որ սիրում ես նրանց: Անշուշտ, նրանք առանց խոսքերի էլ գիտեն ամեն ինչ, սակայն երբեմն մենք շատ անփութորեն ենք վերաբերվում մեզ համար ամենաթանկագին մարդկանց հետ: Հիշեցրու մտերիմներիդ, որ սիրում ես նրանց: Բնավ էլ պարտադիր չէ բառերով ասել դա: Ուշադրության փոքրիկ նշաններ, մի փոքր հոգատարություն, մի քաղցր ժպիտ… սրանք բավական են մտերիմներիդ օրը սիրով լցնելու համար:

9. Տնից դուրս գալ: Հիմա ցուրտ ձմեռ է, իսկ ձմռանը մենք տնակյաց ենք դառնում, սովորականից ավելի շատ ժամանակ ենք անցկացնում տան չորս պատերից ներս: Սակայն պետք չէ չափն անցնել: Եթե դու տևական ժամանակ տնից դուրս չես գալիս, աստիճանաբար սկսում ես ավելի քիչ ժամանակ հատկացնել արտաքինիդ, անխնամ ես դառնում: Տնային խալաթը հանելու ու զբոսանքի դուրս գալու ժամանակն է: Ամեն օր գոնե կես ժամ զբոսնիր, որքան էլ որ ցուրտ լինի: Քամու սառը հպումը թարմ է պահում ուղեղը և օգնում է մտածել, իսկ եթե 24 ժամ շարունակ փակված մնաս տան մեջ, ջեռուցիչի ջերմությունը ու կենցաղային հոգսերը կբթացնեն ուղեղդ, դու կկտրվես շրջակա աշխարհից: Դուրս արի չորս պատերից, ուսումնասիրիր, շփվիր մարդկանց հետ, զրույցի բռնվիր անգամ անծանոթների հետ: Որոշ պահերի անծանոթը կարող է ավելի սրտակից լինել քեզ, քան մտերիմդ:

10. Հետևիր կեցվածքիդ: Ուղիղ պահիր մեջքդ: Կորացած մեջքդ կվնասի առողջությանդ ու կուրախացնի չկամեցող մարդկանց: Մեր շրջապատում հաճախ հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր բավարավածության զգացումով են լցվում, երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը կքել է հոգսերի տակ: Խեղճացած ու ընկճված մարդու տպավորություն մի՛ թող ոչ մեկի վրա: Մեջքդ՝ ուղիղ, գլուխդ՝ վեր: Դե ինչ, համարձակորեն առաջ շարժվիր դեպի երազանքներիդ իրականացումը:

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»