ԴԱՀԿ-ին կհատկացվի 20 նոր ծառայողական ավտոմեքենա
ՀասարակությունԿառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ՝ 20-ով ավելացնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվող ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը:
Որոշմա ն արդյունքում հնարավոր կլինի ծառայության յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել առնվազն մեկ ծառայողական ավտոմեքենա, ինչը զգալիորեն կնպաստի կատարողական վարույթներով անհապաղ կատարում պահանջող գործողությունների ժամանակին կատարմանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ նշված մեքենաները հատկացվելու են ոչ թե կոնկրետ անձի սպասարկման համար, այլ ծառայությանը և ձեռք են բերվելու ոչ թե պետբյուջեի, այլ արտաբյուջետային միջոցների հաշվին: