Կաշվե հագուստ` սեզոնի թրենդ (լուսանկարներ)
LifestyleԿաշվե հագուստը մնում է սեզոնի նորաձևության միտումներից մեկը: Այս կարծիքին են շատ դիզայներներ և Fashion բլոգեր: Նորաձև են տարատեսակ կաշվե պայուսակները՝ դասականից մինչև ավանգարդ: Կարելի է նախընտրությունը տալ ինչպես փափուկ, այնպես էլ կոշտ կաշվին: Կաշվե հագուստը ստեղծում է սահուն և նուրբ կերպար, շատ կանաց դեպքում` կրքոտ կերպար: Գեղեցիկ կազմվածք ունեցողները կարող են հանգիստ կրել կաշվե հագուստ. Այն կընդգծի նրանց արտաքինը: Կաշվե կիսարջազգեստները կարելի է համադրել անգամ գործվածքից սվիտերների հետ: Orer.am-ը Ձեզ համար առանձնացրել է կաշվե հագուստի համադրման նորաձև տարբերակներ: Դիտեք և համոզվեք, որ կարելի է միասին կրել կաշին և գործվածքը:
















