Ինչ սվիտեր ընտրել Ամանորի տոնին (լուսանկարներ)
LifestyleԱմանորյա տոնին պատրաստվելիս գնում ենք խանութներ` նվերներ ընտրելու և տոնածառի համար խաղալիքներ գնելու, մեր բոլորիս ամենամեծ ցանկությունն է նաև այդ օրը տոնական ու շլացուցիչ տեսք ունենալ, բայց նաև` հարմար: Կարելի է մի կողմ դնել երկարափեշ զգեստները, և ընտրել ամանորյա տաքուկ սվիտեր: Ամանորյա թեմատիկայով սվիտերները կարող են զարդարված լինել ուլունքներով, մետաղական գամասեղներով, մեծ կոճակներով և այլն: Կարող են կարված լինել նաև փոքրիկ զանգակներ: Բացի տոնին բնորոշ գրառումներից, կարելի է գտնել այնպիսի սվիտերներ, որոնք առանձնանում են թեմատիկ գրություններ կամ ամանորյա մաղթանքներ: Ինչ էլ որ լինի, ամանորյա մոտիվներով սվիտերը պետք է լինի վառ ու տպավորիչ, քանի որ այն թույլ է տալիս սուզվել առաջիկա տոնի դրական ու լուսավոր մթնոլորտի մեջ: Ամանորյա թեմատիկայով ամենատարածված սվիտերները համարվում են Ձմեռ պապիկի, եղջերուների պատկերներով մոդելները: Ընդ որում, դրանք կարող են լինել ինչպես դասական, այնպես էլ մուլտիպլիկացիոն պատկերներով: Երբեմն կարելի է տեսնել այնպիսի սվիտերներ, որոնց վրա եղջերուի քիթը և եղջյուրները շատ մեծ են և դուրս են գալիս սվիտերի սահմաններից: Եթե դժվարանում եք Ամանորի նվեր ընտրել, գնեք տաք սվիտեր ամանորյա մոտիվներով: Այդպիսի նվերը ոչ միայն կջերմացնի ձմեռային ցուրտ ու մռայլ օրերին, այլ նաև տոնական անմոռանալի զգացողություն կպարգևի: Իսկ թե ինչի հետ կրել ամանորյա թեմատիկայուվ սվիտերները` որոշում ենք ինքներս, որովհետև դրանք քմահաճ չեն և համադրվում են շատ հագուստների հետ:
Orer.am-ը ներկայացնում է ամանորյա սվիտերների օրիգինալ տարբերակներ: Ձեզ տոնական տրամադրություն:















