Ինչպես համադրել ձմեռային շարֆերը
LifestyleՎաղուց արդեն շարֆերը միայն տաքությունը ապահովելու համար չենք օգտագործում: Շարֆերը դարձել են ժամանակակից կնոջ պահարանի ամենակարևոր աքսեսուարներից: Նրանք լրացնում են մեր կերպարը' ճոխություն ու յուրահատուկ դետալներ հավելելով: Ամենօրյա հագուստի հետ հիանալի համադրվում են գործված շարֆերը, որոնք այնքան հարմար են և ջերմացնող: Խոշոր գործվածքով և բավականին երկար շարֆերը սեզոնի նորաձևության մասն են: Ինչ վերաբերում է գույներին, դիզայներները միաձայն խորհուրդ են տալիս վառ գունավորումներ, որոնք Ձեզ բարձր տրամադրություն կտան սպասվող գորշ օրերին: Ակտուալ են բազմագույն շարֆերը: Կենդանական գունավորումները նույնպես նորաձև են այս սեզոն: Պարտադիր չէ հագուստը և շարֆը նույն գույնով համադրել, պարզապես ներդաշնակ գունային համադրությունը պետք է զգալ: Orer.am-ը ներկայացնում է ձմեռային շարֆերի նորաձև համադրություններ:

































