Մանուշակագույնը` նորաձևության գլխավոր թրենդ
LifestyleՏարվա յուրաքանչյուր եղանակ թելադրում է իր գույները նորաձեւության մեջ, եւ աշունն էլ բացառություն չէ։ Այս աշնան գլխավոր նորաձեւ գույներից է մանուշակագույնը։ Ինչպես գիտենք, մանուշակագույնը սառը կապույտ և տաք կարմիր երանգների խառնուրդն է : Նրա բաց երանգները հանգստացնում ու կարգի են բերում նյարդային համակարգը: Օրինակ, յասամանի գույնն ընդունակ է նույնիսկ բարերար ազդեցություն ունենալ տեսողության վրա: Այս գույնը կընդգծի ձմեռային տոների` Սուրբ Ծննդյան ու Նոր Տարվա հանդիսավորությունը: Մուգ մանուշակագույնը բավական հարուստ տեսք ունի, հատկապես երբ այն ընտրված է թավշյա հագուստների համար: Մուգ սմբուկի գույնով թավշյա զգեստը կարող է ունենալ շատ պարզ ու հասարակ ձևվածք, բայց դրանով այն էլ ավելի արիստոկրատ տեսք կունենա: Այս հարուստ երանգը ինչ-որ առեղծվածային ու խորհրդավոր շունչ է հաղորդում այն կրողին: Մանուշակագույնն իսկապես այնքան հագեցած ու խորը երանգ է, որ այն ընտրելով, դուք կարող եք այլևս չմտածել շքեղ դիմահարդարում անելու կամ թանկարժեք աքսեսուարներ կրելու մասին: Այս հետաքրքիր գույնը բավական նենգ է և ունի բազմաթիվ նրբություններ ու անհաշվելի երանգներ: Սկզբունքորեն, մանուշակագույնը սազում է բոլորին, պարզապես պետք է ճիշտ ընտրել նրա երանգները: Orer.am-ը ներկայացնում է մանուշակագույնի մի ամբողջ հավաքածու: Գուցե հենց այտեղից էլ ընտրեք Ձեր` ամանորյա տոնի ցանկալի զգեստի տարբերակը:






















