Յուրօրինակ տոնածառներ, որոնք կարող եք պատրաստել Ձեր ձեռքերով (լուսանկարներ)
LifestyleԺամանակը կթռչի, ու կսկսենք պատրաստվել Ամանորին: Կմտածենք` ինչպես զարդարենք տոնածառը: Եկեք այս տարի մեր բնակարանի գեղեցկուհուն փոխենք ու զարմացնենք մեր հյուրերին: Եվ բնությանն էլ վնաս չտանք ու չհատենք բնական եղևնիներ: Իսկ եթե գումարը չի բավարարում հսկայական տոնածառ ձեռք բերելու համար, պետք չէ վհատվել: Դուք ինքներդ էլ կարող եք պատրաստել տոնածառներ ցանակացած իրից: Ձեզ օգնության կգան պիտանի և անպիտան առարկաները: Հավատացեք, որ դա բոլորովին էլ բարդ չէ. պարզապես պետք է մտքի թռիչք, վառ երևակայություն: Կոճակներ, թղթեր, շոկոլադ, սուրճի հատիկներ, տարաներ, և այն, ինչ կգտնեք տանը. ահա այսպիսի մանրուքներ, որոնց շնորհիվ Դուք կկարողանաք ստանալ այլընտրանքային տոնածառներ:
Orer.am-ը ներկայացնում է այլընտրանքային տոնածառների տարբերակներ, որոնք կօգնեն կողմնորոշվել պատրաստելու հարցում: Դե ինչ, Ձեզ տոնական տրամադրություն:






























