Սպիտակում փայտե խորդանոց է այրվել
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին` ժամը 03.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Չերեմուշկա թաղամասում այրվում է վագոն-տնակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակի խճուղու թիվ 49 տան մոտակայքում այրվում է փայտե խորդանոց (21 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.38-ին, մարվել՝ 04.44-ին: Այրվել են խորդանոցի տանիքը (20 քմ) և պատերը (20 քմ):