Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում


Վանաձորում բացվել է փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության գրասենյակը

Հասարակություն

Վանաձոր քաղաքում բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության գրասենյակը, որտեղ գործելու են հանրային պաշտպանի գրասենյակի Լոռու մարզի վարչական տարածքում գործող հանրային պաշտպանները, Լոռու մարզային համակարգողը, ինչպես նաև Հյուսիսային ներկայացուցչության ղեկավարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչությունն առանձնացված ստորաբաժանում է, որը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում կոչված է ներկայացնելու ՀՀ փաստաբանների պալատի շահերը, իր իրավազորության ներքո իրականացնել ՀՀ փաստաբանների պալատի մարզային քաղաքականությունը: Հյուսիսային ներկայացուցչության կառավարման մարմինը ներկայացուցչության ղեկավարն է: 2014թ. սեպտեմբերից այդ պաշտոնն զբաղեցնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Հյուսիսային ներկայացուցչության հիմնական նպատակներն են` համախմբել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքներում գործունեություն ծավալող ՀՀ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել Փաստաբանների պալատին:

Ներկայացուցչության տարածքում գործում են 94 փաստաբաններ (48-ը՝ Լոռու, 37-ը` Շիրակի, 9-ը` Տավուշի մարզերում), որոնցից 9-ը՝ հանրային պաշտպաններ են: Հյուսիսային ներկայացուցչության գրասենյակում առանձին սենյակ է հատկացվել ՀՀ այլ տարածքներից փաստաբանական գործունեության հետ կապված Վանաձոր ժամանած փաստաբանների համար, որտեղ ստեղծված են բոլոր հարմարվետ պայմանները աշխատելու համար:

Շնորհավորելով ներկաներին գրասենյակի բացման կապակցությամբ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է այն փաստը, որ Լոռու մարզի փաստաբանական համայնքը կարողանում է ցանկացած հարցի շուրջ համախմբվել: «Այս տարածքը թող միշտ մարդկանց իրավունքների պաշտպանության օջախ լինի: Փաստաբանության զարգացումը ելնում է բոլորի շահերից: Ներկայացնեմ, թե ինչո՞ւ ընտրվեց հենց Լոռու մարզը և հատկապես Վանաձոր քաղաքը. որովհետև Լոռու մարզի փաստաբանները թե իրենց հաջողություններով, թե իրենց մասնագիտական որակներով և թե իրենց համախ մբվածությամբ օրինակելի են փաստաբաններիս համար»,- հայտնել է պալատի նախագահը:

Բացման արարողությանը ներկա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը նույնպես շնորհավորել է գրասենյակի բացման կապակցությամբ ու մաղթել հաջողություններ: Նա առանձնապես կարևորել է`  «Փաստաբանները շատ լուրջ դերակատարում ունեն դատական սխալից խուսափելու հարցում»: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանն էլ մաղթել է, որ այս պիլոտային ծրագիրը հաջողություն ունենա և Հայաստանի մյուս մարզերում էլ բացվեն նման ներկայացուցչություններ:

Վանաձորի քաղաքապետը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին պարգևատրել է շնորհակալագրով Վանաձոր քաղաքում ՀՀ փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչություն ստեղծելու և մարզի փաստաբանության զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Տիգրան Խուրշուդյանը, Նելլի Հարությունյանը, Մարտուն Փանոսյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը, Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, մարզի փաստաբանները, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Օդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել