Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վանաձորում բացվել է փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության գրասենյակը

Society

Վանաձոր քաղաքում բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության գրասենյակը, որտեղ գործելու են հանրային պաշտպանի գրասենյակի Լոռու մարզի վարչական տարածքում գործող հանրային պաշտպանները, Լոռու մարզային համակարգողը, ինչպես նաև Հյուսիսային ներկայացուցչության ղեկավարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչությունն առանձնացված ստորաբաժանում է, որը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում կոչված է ներկայացնելու ՀՀ փաստաբանների պալատի շահերը, իր իրավազորության ներքո իրականացնել ՀՀ փաստաբանների պալատի մարզային քաղաքականությունը: Հյուսիսային ներկայացուցչության կառավարման մարմինը ներկայացուցչության ղեկավարն է: 2014թ. սեպտեմբերից այդ պաշտոնն զբաղեցնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Հյուսիսային ներկայացուցչության հիմնական նպատակներն են` համախմբել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքներում գործունեություն ծավալող ՀՀ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել Փաստաբանների պալատին:

Ներկայացուցչության տարածքում գործում են 94 փաստաբաններ (48-ը՝ Լոռու, 37-ը` Շիրակի, 9-ը` Տավուշի մարզերում), որոնցից 9-ը՝ հանրային պաշտպաններ են: Հյուսիսային ներկայացուցչության գրասենյակում առանձին սենյակ է հատկացվել ՀՀ այլ տարածքներից փաստաբանական գործունեության հետ կապված Վանաձոր ժամանած փաստաբանների համար, որտեղ ստեղծված են բոլոր հարմարվետ պայմանները աշխատելու համար:

Շնորհավորելով ներկաներին գրասենյակի բացման կապակցությամբ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է այն փաստը, որ Լոռու մարզի փաստաբանական համայնքը կարողանում է ցանկացած հարցի շուրջ համախմբվել: «Այս տարածքը թող միշտ մարդկանց իրավունքների պաշտպանության օջախ լինի: Փաստաբանության զարգացումը ելնում է բոլորի շահերից: Ներկայացնեմ, թե ինչո՞ւ ընտրվեց հենց Լոռու մարզը և հատկապես Վանաձոր քաղաքը. որովհետև Լոռու մարզի փաստաբանները թե իրենց հաջողություններով, թե իրենց մասնագիտական որակներով և թե իրենց համախ մբվածությամբ օրինակելի են փաստաբաններիս համար»,- հայտնել է պալատի նախագահը:

Բացման արարողությանը ներկա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը նույնպես շնորհավորել է գրասենյակի բացման կապակցությամբ ու մաղթել հաջողություններ: Նա առանձնապես կարևորել է`  «Փաստաբանները շատ լուրջ դերակատարում ունեն դատական սխալից խուսափելու հարցում»: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանն էլ մաղթել է, որ այս պիլոտային ծրագիրը հաջողություն ունենա և Հայաստանի մյուս մարզերում էլ բացվեն նման ներկայացուցչություններ:

Վանաձորի քաղաքապետը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին պարգևատրել է շնորհակալագրով Վանաձոր քաղաքում ՀՀ փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչություն ստեղծելու և մարզի փաստաբանության զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Տիգրան Խուրշուդյանը, Նելլի Հարությունյանը, Մարտուն Փանոսյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը, Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, մարզի փաստաբանները, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers