Բնության և նորաձևության կապը. խելահեղ ֆոտոշարք
LifestyleԲնության գույները, հարմոնիան երբեմն մեծ զարմանքի են մեզ հասցնում իրենց փոխանցած էներգիայով: Այն, ինչ ստեղծում են մարդու ձեռքերը, դժվար է մրցակցության մեջ դնել այն ամենի հետ, ինչն արարում է բնությունը: Ցանկալի է պարզապես օրինակ վերցնել նրանից, և այսպես վարվում են շատ դիզայներներ նորաձևության ոլորտում: Նրանք վերարտադրում են գույների այնպիսի հարմոնիա, որը ուրախություն է պարգևում մարմնին և հոգուն: Շատ հայտնի դիզայներներ կոչ են անում հատուկ ուշադրություն տալ բնությանը՝ որպես արարողի: Բնությունից ներշնչված գործերը նրանք համարում են ամենահաջողված և գեղեցիկ գործերը:
Orer.am-ը ներկայացնում է մի ֆոտոշարք, որտեղ կարելի է տեսնել նորաձևության և բնության կապը:













































