Ձմեռային լուքեր պաստելային գույների մեջ
LifestyleԿա մի կարծրատիպ, որ ձմռանը հնարավոր է կրել միայն գորշ գույների հագուստ: Սակայն չկա ավելի հաճելի բան, քան ձմռանը դրանք համադրելը: Պաստելային գույների երանգները հիանալի են նայվում հատկապես ձմռան ցրտաշունչ օրերին: Ընդ որում, պաստելային երանգների առավելությունն այն է, որ դրանք հնարավորություն են տալիս համադրել միանգամից երեք կամ չորս գույներ մի հագուստի մեջ: Չնայած այն հանգամանքին, որ մեզանից շատերը, անշուշտ, սովոր են մտածել, որ պաստելային գույներն ավելի համապատասխանում են ամռանը` իր մեղմ եղանակներով կամ գարնանը, որին բնորոշ են գեղեցկությունն ու գույների խաղը, այնուամենայնիվ, երկնագույն և մոխրագույն-վարդագույն, «ճնշված» դեղին և բաց մանուշակագույն երանգները 2015 – 2016-ի աշուն-ձմեռ հավաքածուների հիմնական նորաձև գույներն են: Եվ հենց այդ է պատճառը, որ նոր հավաքածուները անասելի շքեղ, նուրբ ու գեղեցիկ են ստացվել:
Orer.am-ը ներկայացնում է ձմեռային նորաձև լուքեր` պաստելային գույների մեջ:




























