Արարատի մարզպետը հերքում է
ՀասարակությունԼրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ նախօրեին Արարատի մարզպետ Ռուբիկ
Աբրահամյանը մարզպետարանում է հավաքել մարզի բժիշկներին ու հիվանդանոցների
տնօրեններին՝ հրահանգելով «այո» քվեարկել:
Orer.am-ի հետ զրույցում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մեկնաբանելով
լուրերը, նշեց, որ նման հանդիպում կամ խորհրդակցություն չի եղել և շրջանառվող լուրը
չի համապատասխանում իրականությանը: