Շքեղ զգեստների հավաքածու՝ Ամանորին կրելու համար (լուսանկարներ)
LifestyleԵրեկոյան զգեստ. բոլոր առիթների գլխավոր զարդը, այդ թվում` Ամանորի: Ժամանակակից նորաձևությունն ամեն ինչ անում է, որպեսզի 21-րդ դարի կանայք կարողանան իրենց համար ստեղծել բոլորովին թարմ ու նոր կերպարներ: Ընդհանրապես, մերօրյա դիզայներների ստեղծած նորաձև զգեստները ի վիճակի են բավարարել բոլոր ժամանակակից կանանց ճաշակը՝ նույնիսկ ամենաքմահաճներինը: Նորաձև և ոճային զգեստներին հաջողվել է շահել շատ ու շատ կանանց սրտերը ամբողջ աշխարհից:
Իսկ երեկոյան զգեստները տարեց տարի ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում և իհարկե դա հիանալի է: Նրբագեղ ու անբռնազբոս կանացիություն, թեթևություն ու պարզություն՝ ահա ժամանակակից կնոջ նոր կերպարը: Դե իսկ նորաձև կապույտը, կանաչը, գինեգույնն ու մանուշակագույնը հիանալի տարբերակ կլինեն երեկոյան զգեստի համար:
Orer.am-ը ներկայացնում է երեկոյան շքեղ զգեստներ՝ Ամանորին կրելու համար:



































