Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»


Հայ կրթական կենտրոնը կամուրջ կդառնա հայ-վրացական բարեկամության խորացման համար. Հրանուշ Հակոբյան

Բաթումում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին ստեղծվել է Հայ կրթական և մշակութային կենտրոն, որը կրում է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի անունը: Կենտրոնի ստեղծումն իրականություն է դարձել Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ և ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության: Վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտրոնի բացման առիթով աջարահայ համայնքին իր շնորհավորական խոսքն էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որում, մասնավորապես, ասված է.

«Պատմական հրաշալի օր է այսօր: Ուրախ և հպարտ եմ, որ այս կենտրոնը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Սփյուռքի նախարարության, կրում է մեծն Ալեքսանդր Մանթաշյանի անունը, մի մարդու, ով դարձել է հայ-վրացական բարեկամության հիանալի կամուրջ: Այս հասարակությունում Մանթաշյանն իր հետքը թողել է իր բարեգործությամբ, իր շռայլ մարդկային կերպարով և իր մեծ հայ լինելու էությամբ: Ուրախ եմ նաև, որ մեր համագործակցությունը սրբազան հոր՝ վիրահայոց առաջնորդ Գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ տալիս է փայլուն արդյունք: Մենք ոչ միայն Թբիլիսիում, Ջավախքում, այլև ամենուր փորձում ենք հայ մշակույթի, հայ արվեստի, հայ լեզվի ջահը վառ պահել. դրա ապացույցը այսօրվա այս հրաշալի կենտրոնի բացումն է, որը իրականություն դարձավ նաև սրբազանի մեծ աջակցությամբ և հովանավորությամբ: 

Այստեղ իրենց ներդրումն ունի նաև Ջինիշյան հիմնադրամը, որին հղում եմ իմ ջերմ շնորհակալանքները: Իհարկե, այս ամենը չէր լինի, եթե Աջարիայի իշխանություններն իրենց ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը չունենային մեր հայ համայնքի՝ իրենց հայ քաղաքացիների հանդեպ: Շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք ստեղծել եք բոլոր պայմանները, որպեսզի  հայությունը  կարողանա պահի-պահպանի իր արմատները: Վստահ եմ, որ այս կենտրոնը կդառնա մի հետաքրքիր ու գեղեցիկ կամուրջ՝  հայ-վրացական բարեկամության   առավել խորացման և զարգացման համար»:

Մշակութային կենտրոնի բացմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,  Ջինիշյան հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, Բաթումիի համայնքային գործիչներ, մտավորականներ, հայ հասարակայնության ներկայացուցիչներ:

 

Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան