Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


«Այս լուսանկարը հետապնդում է ինձ իմ ողջ կյանքում». աշխարհահռչակ լուսանկարի աղջիկը 40 տարի անց (լուսանկարներ)

«Associated Press» գործակալության լուսանկարիչ Հուին Քոնգ Ուտի այս լուսանկարը արված է 40 տարի առաջ: Այն պատկերում է Վիետնամական պատերազմի դաժանությունը, որը բառերով հնարավոր չէ նկարագրել: Բայց լուսանկարի տակ կա հանրությանը քիչ հայտնի պատմություն: Դա պատմություն է մահվան դուռը հասած երեխայի եւ երիտասարդ լուսանկարչի պատահական հանդիպման մասին:

Phan Thanh Tam, Phan Thanh Phouc, Kim Phuc, Ho Van Bon, Ho Thi Ting

Լացող երեխաներ եւ կենտրոնում 9-ամյա Կիմ Ֆուկը:

Լուսանկարը արված է պատերազմական քաոսի մեջ, եւ այս նկարը եւ փրկություն է, եւ անեծք նրա հերոսի համար:

«Ես իսկապես ուզում եմ փախչել այս փոքրիկ աղջկանից,- պատմում է աղջիկը՝ Կիմ Ֆուկը, ով այժմ 49 տարեկան է,- բայց այս լուսանկարը ինձ բաց չի թողնում»:

1972թ.-ի հունիսի 8-ն էր, երբ Կիմը լսեց զինվորների ճիչը՝ «Մենք պետք է փախչենք այստեղից: Նրանք կռմբակոծեն, եւ մենք կմեռնենք»: Վայրկյաններ անց նա տեսավ ռումբերի կարմիր եւ դեղին ծուխը՝ Քաո Դաի տաճարի շուրջ, որտեղ նրա ծնողները երեք օր է, ինչ ապաստան էին գտել, քանի որ վիետնամական զորքերը պայքարում էին իրենց գյուղը գրավելու համար:

Փոքրիկ աղջիկը լսեց ինքնաթիռների մոտեցող ձայնը եւ գլուխը բարձրացնելով՝ տեսավ ներքեւ ընկնող ռումբերը, որոնք պայթեցին նրա դիմաց: Գետինը ցնցվեց, եւ նապալմ (պնդացրած բենզինից պատրաստած զենք, որի բռնկումից այրվում է շրջապատը) ռումբի պայթյունից գոյացած անհամար կրակները այրեցին Կիմի ձախ ձեռքը: Նրա հագուստի բամբակե թելերը արագ բռնկվեցին՝ շոգեխաշելով մարմինը:

«Ես անճոռնի կլինեմ եւ երբեք չեմ լինի նորմալ»,- մտածեց նա՝ շոշափելով այրված ձեռքը:

Սարսափի մեջ՝ նա ճչալով վազեց փողոցով իր մեծ եղբոր հետեւից՝ չնկատելով խճուղում հավաքված արտասահմանյան լրագրողներին: Որոշ ժամանակ անց Կիմը կորցրեց գիտակցությունը:

Kim Phuc Ut

Կիմ Ֆուկը 1973թ.-ին այցելել է լուսանկարիչ Նիկ Ուտին:

Վիետնամցի 21-ամյա լուսանկարիչ Ուտը փոքրիկ Կիմին տեղափոխում է հոսպիտալ: Այնտեղ նրան ասում են, որ շատ ուշ է երեխային ինչ-որ բանով օգնելու համար, սակայն Ուտը ցույց է տալիս իր լրագրողական փաստաթղթերը եւ պահանջում, որ աղջկան անպայման բժշկական օգնություն ցուցաբերվի:

«Ես գոռացի նրան, երբ տեսա դեպի ինձ վազելով»,- ասում է Ուտը, ում ավագ եղբայրը զոհվել էր պատերազմում. «Եթե ես չօգնեմ նրան, եւ նա մեռնի, ապա ինձ թվում էր, որ ես ինքնասպան կլինեի»:

Լուսանկարը երեւակելուց հետո բոլորը մտավախություն ունեին, որ այն չի հրապարակվի, քանի որ լրատվական գործակալությունները ունեին խիստ կանոններ՝ ընդդեմ մերկ լուսանկարների: Բայց երբ խմբագիր Հորսթ Ֆաասը տեսավ այն, հասկացավ, որ լուսանկարը բացառություն է կանոններից: Նա պնդեց, որ լուսանկարը հրապարակվի, եւ արդյունքում հաղթեց:

Vietnam Napalm Girl 40th

 Փողոցը, որտեղ արվել է հռչակավոր լուսանկարը

Կիմի մարմնի 30 տոկոսը ուներ 3-րդ կարգի այրվածք, չնայած որ դեմքը անվնաս էր մնացել: Ժամանակի ընթացքում վերքերը բուժվեցին: «Ամեն առավոտ ժամը 8-ին բուժքույրերը պոկում էին իմ այրված կաշվի հատվածները: Ես պարզապես ճչում էի եւ երբ չէի կարողանում դիմանալ, կորցնում էի գիտակցությունս»,- ասում է նա:

13 ամիս անց Ֆուկը լքում է հիվանդանոցը: Նա տեսել էր իր լուսանկարը, որն արդեն այդ ժամանակ շահել էր «Pulitzer» մրցանակը, բայց նա դեռ չէր հասկանում դրա իմաստային հզոր ուժը: Նա պարզապես ուզում էր տուն գնալ եւ կրկին երեխա լինել:

Vietnam Napalm Girl 40th

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը, «Associated Press» գործակալության լուսանկարիչ Նիկ Ուտը եւ Կիմ Ֆուկը:

Որոշ ժամանակ անց կյանքը վերադարձավ իր նորմալ հունին: Լուսանկարը ողջ աշխարհում հայտնի էր, բայց Ֆուկը այդ ամենից անտեղյակ ապրում էր իր փոքրիկ գյուղում՝ Կամբոջայի սահմանին մոտ:

Լուսանկարիչ Ուտը եւ այլ լրագրողներ երբեմն այցելում էին նրան, բայց այցելությունները դադարեցին, երբ կոմունիստները կարողացան գրավել Հարավային Վիետնամը 1975թ.-ին:

Կյանքը նոր վարչակարգի ժամանակ դարձավ ծանր: Դեղամիջոցները եւ ցավազրկողները դարձան թանկ եւ դժվար ճարվող դեռահասի համար, ով տառապում էր ստացված այրվածքներից:

photojournalist

Նիկ Ուտը եւ Կիմը Կուբայում 1989թ.-ին:

Տարիներ անց նա իրականացրեց երազանքը՝ դառնալով բժիշկ եւ ընդունվեց բժշկական քոլեջ, բայց այդ ամենը ավարտվեց, երբ երկրի ղեկավարությունը որոշեց, որ նրա միջոցով կարելի է քաղաքական պրոպագանդա իրականացնել:

Կիմին ստիպեցին լքել բժշկական հաստատությունը եւ վերադառնալ իր գավառը, որտեղ պետք է հանդիպեր արտասահմանյան լրագրողների հետ՝ քարոզչական նպատակներով:

Հանդիպումները անցնում էին գաղտնի ծառայությունների խիստ հսկողության տակ, եւ նրա խոսքերը նախօրոք խմբագրվում էին: Կիմը ժպտում էր եւ կատարում էր իր դերը, բայց ներսում եռում էր զայրույթը: «Ես ուզում էի փախչել այդ ամենից»…

«Իմ սիրտը նման էր սեւ սուրճի,- ասում է նա,- ես ցանկանում էի, որ մեռնեի այդ ռմբակոծության ժամանակ, որպեսզի նման ձեւով էլ չտառապեի: Ինձ համար ծանր էր կրել այդ բեռը»:

Օրերից մի օր այցելելով գրադարան՝ Կիմը գտավ Աստվածաշունչ: Իր կյանքում առաջին անգամ նա հավատաց, որ իր գոյությունը ինչ-որ առաքելություն ունի: Եվ հանկարծակի մի անգամ իր այդքան անցանկալի փառքը ընձեռեց հնարավորություն:

Phan Thi Kim Phuc

Կիմ Ֆուկը, նրա ամուսին Բուլ Հույ Տոան իրենց ամուսնության օրը Հավանայում, Կուբա 1992թ.-ին:

1982թ.-ին նա բժշկական օգնություն ստանալու նպատակով այցելեց Արեւմտյան Գերմանիա: Ավելի ուշ Վիետնամի այն ժամանակվա վարչապետը, ազդվելով նրա պատմությունից, օգնեց նրան, որ շարունակի իր կրթությունը Կուբայում:

Նա վերջապես ազատվեց այդ բոլոր հետապնդողներից, որոնք շրջապատում էին նրան իր հայրենիքում: Բայց կյանքը հեռու էր նորմալ լինելուց:

Երբ դպրոցում էր, Կիմը հանդիպեց երիտասարդ վիետնամցու: Նա չէր հավատում, որ ինչ-որ մեկը կսիրի իրեն, քանի որ իր մարմինը ծածկված էր ահավոր վերքերի սպիներով: Սակայն Բուի Հույ Տաոին դա չվախեցրեց:

KIM PHUC HUY TOAN

Կիմ Ֆուկը իր որդու՝ 3 տարեկան Թոմասի եւ իր ամուսնու հետ Տորոնտոյում 1997թ.-ին:

Զույգը որոշեց ամուսնանալ 1992թ.-ին եւ իրենց մեղրամիսը անցկացրեց Մոսկվայում: Կուբա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռը վառելիք վերալցնելու համար վայրէջք կատարեց Կանադայում, եւ զույգը որոշեց քաղաքական ապաստան խնդրել: Կիմ Ֆուկը վերջապես ազատ էր:

Նա բազմիցս հանդիպել է իր այդ հանրահայտ լուսանկարիչ Ուտի հետ, դարձել է պատերազմներից տուժածներին օգնող ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: «Այսօր ես այնքան ուրախ եմ, որ կարող եմ օգնել Կիմին,- ասում է լուսանկարիչ Ուտը,- նա կարծես իմ աղջիկը լինի»:

Վտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»