Yerevan, 16.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Այս լուսանկարը հետապնդում է ինձ իմ ողջ կյանքում». աշխարհահռչակ լուսանկարի աղջիկը 40 տարի անց (լուսանկարներ)

Lifestyle

«Associated Press» գործակալության լուսանկարիչ Հուին Քոնգ Ուտի այս լուսանկարը արված է 40 տարի առաջ: Այն պատկերում է Վիետնամական պատերազմի դաժանությունը, որը բառերով հնարավոր չէ նկարագրել: Բայց լուսանկարի տակ կա հանրությանը քիչ հայտնի պատմություն: Դա պատմություն է մահվան դուռը հասած երեխայի եւ երիտասարդ լուսանկարչի պատահական հանդիպման մասին:

Phan Thanh Tam, Phan Thanh Phouc, Kim Phuc, Ho Van Bon, Ho Thi Ting

Լացող երեխաներ եւ կենտրոնում 9-ամյա Կիմ Ֆուկը:

Լուսանկարը արված է պատերազմական քաոսի մեջ, եւ այս նկարը եւ փրկություն է, եւ անեծք նրա հերոսի համար:

«Ես իսկապես ուզում եմ փախչել այս փոքրիկ աղջկանից,- պատմում է աղջիկը՝ Կիմ Ֆուկը, ով այժմ 49 տարեկան է,- բայց այս լուսանկարը ինձ բաց չի թողնում»:

1972թ.-ի հունիսի 8-ն էր, երբ Կիմը լսեց զինվորների ճիչը՝ «Մենք պետք է փախչենք այստեղից: Նրանք կռմբակոծեն, եւ մենք կմեռնենք»: Վայրկյաններ անց նա տեսավ ռումբերի կարմիր եւ դեղին ծուխը՝ Քաո Դաի տաճարի շուրջ, որտեղ նրա ծնողները երեք օր է, ինչ ապաստան էին գտել, քանի որ վիետնամական զորքերը պայքարում էին իրենց գյուղը գրավելու համար:

Փոքրիկ աղջիկը լսեց ինքնաթիռների մոտեցող ձայնը եւ գլուխը բարձրացնելով՝ տեսավ ներքեւ ընկնող ռումբերը, որոնք պայթեցին նրա դիմաց: Գետինը ցնցվեց, եւ նապալմ (պնդացրած բենզինից պատրաստած զենք, որի բռնկումից այրվում է շրջապատը) ռումբի պայթյունից գոյացած անհամար կրակները այրեցին Կիմի ձախ ձեռքը: Նրա հագուստի բամբակե թելերը արագ բռնկվեցին՝ շոգեխաշելով մարմինը:

«Ես անճոռնի կլինեմ եւ երբեք չեմ լինի նորմալ»,- մտածեց նա՝ շոշափելով այրված ձեռքը:

Սարսափի մեջ՝ նա ճչալով վազեց փողոցով իր մեծ եղբոր հետեւից՝ չնկատելով խճուղում հավաքված արտասահմանյան լրագրողներին: Որոշ ժամանակ անց Կիմը կորցրեց գիտակցությունը:

Kim Phuc Ut

Կիմ Ֆուկը 1973թ.-ին այցելել է լուսանկարիչ Նիկ Ուտին:

Վիետնամցի 21-ամյա լուսանկարիչ Ուտը փոքրիկ Կիմին տեղափոխում է հոսպիտալ: Այնտեղ նրան ասում են, որ շատ ուշ է երեխային ինչ-որ բանով օգնելու համար, սակայն Ուտը ցույց է տալիս իր լրագրողական փաստաթղթերը եւ պահանջում, որ աղջկան անպայման բժշկական օգնություն ցուցաբերվի:

«Ես գոռացի նրան, երբ տեսա դեպի ինձ վազելով»,- ասում է Ուտը, ում ավագ եղբայրը զոհվել էր պատերազմում. «Եթե ես չօգնեմ նրան, եւ նա մեռնի, ապա ինձ թվում էր, որ ես ինքնասպան կլինեի»:

Լուսանկարը երեւակելուց հետո բոլորը մտավախություն ունեին, որ այն չի հրապարակվի, քանի որ լրատվական գործակալությունները ունեին խիստ կանոններ՝ ընդդեմ մերկ լուսանկարների: Բայց երբ խմբագիր Հորսթ Ֆաասը տեսավ այն, հասկացավ, որ լուսանկարը բացառություն է կանոններից: Նա պնդեց, որ լուսանկարը հրապարակվի, եւ արդյունքում հաղթեց:

Vietnam Napalm Girl 40th

 Փողոցը, որտեղ արվել է հռչակավոր լուսանկարը

Կիմի մարմնի 30 տոկոսը ուներ 3-րդ կարգի այրվածք, չնայած որ դեմքը անվնաս էր մնացել: Ժամանակի ընթացքում վերքերը բուժվեցին: «Ամեն առավոտ ժամը 8-ին բուժքույրերը պոկում էին իմ այրված կաշվի հատվածները: Ես պարզապես ճչում էի եւ երբ չէի կարողանում դիմանալ, կորցնում էի գիտակցությունս»,- ասում է նա:

13 ամիս անց Ֆուկը լքում է հիվանդանոցը: Նա տեսել էր իր լուսանկարը, որն արդեն այդ ժամանակ շահել էր «Pulitzer» մրցանակը, բայց նա դեռ չէր հասկանում դրա իմաստային հզոր ուժը: Նա պարզապես ուզում էր տուն գնալ եւ կրկին երեխա լինել:

Vietnam Napalm Girl 40th

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը, «Associated Press» գործակալության լուսանկարիչ Նիկ Ուտը եւ Կիմ Ֆուկը:

Որոշ ժամանակ անց կյանքը վերադարձավ իր նորմալ հունին: Լուսանկարը ողջ աշխարհում հայտնի էր, բայց Ֆուկը այդ ամենից անտեղյակ ապրում էր իր փոքրիկ գյուղում՝ Կամբոջայի սահմանին մոտ:

Լուսանկարիչ Ուտը եւ այլ լրագրողներ երբեմն այցելում էին նրան, բայց այցելությունները դադարեցին, երբ կոմունիստները կարողացան գրավել Հարավային Վիետնամը 1975թ.-ին:

Կյանքը նոր վարչակարգի ժամանակ դարձավ ծանր: Դեղամիջոցները եւ ցավազրկողները դարձան թանկ եւ դժվար ճարվող դեռահասի համար, ով տառապում էր ստացված այրվածքներից:

photojournalist

Նիկ Ուտը եւ Կիմը Կուբայում 1989թ.-ին:

Տարիներ անց նա իրականացրեց երազանքը՝ դառնալով բժիշկ եւ ընդունվեց բժշկական քոլեջ, բայց այդ ամենը ավարտվեց, երբ երկրի ղեկավարությունը որոշեց, որ նրա միջոցով կարելի է քաղաքական պրոպագանդա իրականացնել:

Կիմին ստիպեցին լքել բժշկական հաստատությունը եւ վերադառնալ իր գավառը, որտեղ պետք է հանդիպեր արտասահմանյան լրագրողների հետ՝ քարոզչական նպատակներով:

Հանդիպումները անցնում էին գաղտնի ծառայությունների խիստ հսկողության տակ, եւ նրա խոսքերը նախօրոք խմբագրվում էին: Կիմը ժպտում էր եւ կատարում էր իր դերը, բայց ներսում եռում էր զայրույթը: «Ես ուզում էի փախչել այդ ամենից»…

«Իմ սիրտը նման էր սեւ սուրճի,- ասում է նա,- ես ցանկանում էի, որ մեռնեի այդ ռմբակոծության ժամանակ, որպեսզի նման ձեւով էլ չտառապեի: Ինձ համար ծանր էր կրել այդ բեռը»:

Օրերից մի օր այցելելով գրադարան՝ Կիմը գտավ Աստվածաշունչ: Իր կյանքում առաջին անգամ նա հավատաց, որ իր գոյությունը ինչ-որ առաքելություն ունի: Եվ հանկարծակի մի անգամ իր այդքան անցանկալի փառքը ընձեռեց հնարավորություն:

Phan Thi Kim Phuc

Կիմ Ֆուկը, նրա ամուսին Բուլ Հույ Տոան իրենց ամուսնության օրը Հավանայում, Կուբա 1992թ.-ին:

1982թ.-ին նա բժշկական օգնություն ստանալու նպատակով այցելեց Արեւմտյան Գերմանիա: Ավելի ուշ Վիետնամի այն ժամանակվա վարչապետը, ազդվելով նրա պատմությունից, օգնեց նրան, որ շարունակի իր կրթությունը Կուբայում:

Նա վերջապես ազատվեց այդ բոլոր հետապնդողներից, որոնք շրջապատում էին նրան իր հայրենիքում: Բայց կյանքը հեռու էր նորմալ լինելուց:

Երբ դպրոցում էր, Կիմը հանդիպեց երիտասարդ վիետնամցու: Նա չէր հավատում, որ ինչ-որ մեկը կսիրի իրեն, քանի որ իր մարմինը ծածկված էր ահավոր վերքերի սպիներով: Սակայն Բուի Հույ Տաոին դա չվախեցրեց:

KIM PHUC HUY TOAN

Կիմ Ֆուկը իր որդու՝ 3 տարեկան Թոմասի եւ իր ամուսնու հետ Տորոնտոյում 1997թ.-ին:

Զույգը որոշեց ամուսնանալ 1992թ.-ին եւ իրենց մեղրամիսը անցկացրեց Մոսկվայում: Կուբա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռը վառելիք վերալցնելու համար վայրէջք կատարեց Կանադայում, եւ զույգը որոշեց քաղաքական ապաստան խնդրել: Կիմ Ֆուկը վերջապես ազատ էր:

Նա բազմիցս հանդիպել է իր այդ հանրահայտ լուսանկարիչ Ուտի հետ, դարձել է պատերազմներից տուժածներին օգնող ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: «Այսօր ես այնքան ուրախ եմ, որ կարող եմ օգնել Կիմին,- ասում է լուսանկարիչ Ուտը,- նա կարծես իմ աղջիկը լինի»:

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact