2016-ի նորաձև սանրվածքները
LifestyleՅուրաքանչյուր աղջիկ ցանկանում է իդեալական լինել: Դրա համար պետք է միշտ հետևել նորաձևության վերջին միտումներին: Բայց անհրաժեշտ է ընտրել ոչ միայն նորաձեւ հագուստ եւ կոշիկներ, այլ նաև մազերի ճիշտ գույն և ձև: Պետք է ընտրել գույների գերժամանակակից երանգ,որը, սակայն, պետք է համապատասխան լինի Ձեր ոճին:
Նորաձեւության աշխարհում առաջին տեղում են, իհարկե, մազերի բնական գույները. դրանք երբեք դուրս չեն նորաձևությունից: սառը մոխրագույնը, շեկը հիանալի ընտրություն կլինեն մազերի համար:
Բնական մութ, սև երանգները նույնպես նորաձև են: Դե իսկ կարմիր, մանուշակագույն, կապույտ գույների երանգները մրցակիցներ չունեն: Սակայն պետք է համարձակ լինել մազերի համար այս գույներն ընտրելու հարցում: 2016-ին նորաձև կլինեն հատկապես շատ կարճ սանրվածքները:
Orer.am-ը ներկայացնում է 2016–ի նորաձև սանրվածքները` ըստ ձևի և գույնի:




















