Հայաստանի բոլոր դյութի-ֆրի խանութներում առեւտուրը կկատարվի առանց ԱԱՀ-ի
ՀասարակությունՀայաստանի բոլոր դյութի-ֆրի խանութներում առեւտուրը կկատարվի առանց ԱԱՀ-ի: «ԱԱՀ-ի մասին օրենքում» համապատասխան փոփոխությունների նախագիծը դեկտեմբերի 21-ին 2-րդ ընթերցմամբ ընդունվել է ՀՀ խորհրդարանում: Կողմ է քվեարկել 81 պատգամավոր, 7-ը ձեռպահ են մնացել:
Ներկայումս նման խանութներ Հայաստանում գործում են ոչ միայն օդանավակայաններում, այլեւ ցամաքային սահմաններին՝ երկաթգծային կայարաններում եւ մայրուղիներին: Այսպիսով, ԱԱՀ-ից կազատվեն անմաքս առեւտրի խանութները ոչ միայն օդանավակայաններում, այլեւ ցամաքային սահմանային անցակետերում: