Գուգարք գյուղում երկհարկանի փայտե տնակ է այրվում
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 22-ին` ժամը 08.21-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3-րդ հարթակում այրվում է երկհարկանի փայտե տնակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: