Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 9 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 13-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 21-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը։ Բացահայտվել է խարդախության 9, գողության 5, յուրացման կամ վատնման 2, կաշառակերության 2, և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։