Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում Է հայտարարված
ՀասարակությունՄոսկվայի դատարանը ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն հեռակա կարգով ձերբակալելու որոշում Է ընդունել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ռուսաստանի քննչական կոմիտեի (ՌՔԿ) ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Քննության առնելով ՌՔԿ-ի առանձնապես կարեւոր գործերի հետաքննության վարչության միջնորդությունը՝ դատարանը հեռակա կարգով Խոդորկովսկու նկատմամբ խափանման միջոց Է ընտրել կալանքի տակ պահելը»,-ասել Է Մարկինը:
Նա հավելել Է, որ ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարի նկատմամբ միջազգային հետախուզում Է հայտարարված:
Մարկինը հիշեցրել Է, որ ավելի վաղ Խոդորկովսկուն հեռակա կարգով մեղադրանք Էր ներկայացվել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության, եւս մեկ սպանության եւ չորս մարդու նկատմամբ մահափորձ կազմակերպելու գործով:
Ըստ հետաքննության տվյալների, «Խոդորկովսկին, լինելով ՅՈւԿՕՍ նավթընկերության վարչության բաժնետերն ու վարչության նախագահը, 1998-1999 թվականներին ընկերության իրեն ենթակա աշխատակիցներին՝ Նեւզլինին եւ Պիչուգինին, ինչպես նաեւ այլ անձանց հանձնարարել Է սպանել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Պետուխովին եւ ձեռնարկատեր Ռիբինին, որոնց ծառայողական գործունեությունը հակասում Էր ՅՈւԿՕՍ-ի շահերին:
Այդ հանցագործությունների համար արդեն դատապարտվել են Լեոնիդ Նեւզլինը, Ալեքսեյ Պիչուգինը, Գենադի Ցիգելնիկը, Եվգենի Ռեշետնիկովը եւ Վլադիմիր Շապիրոն:
Ավելի վաղ Խոդորկովսկու մամուլի քարտուղար Կյուլե Պիսպանենը հայտարարել Է, որ իր սպասարկյալն այդ մեղադրանքը համարում Է հիմքերից զուրկ:
Նա նշել Է, որ Խոդորկովսկին իր նկատմամբ հետախուզման վերահաս հայտարարման կապակցությամբ մտադիր չԷ սահմանափակել ուղեւորությունները: «Նա ազատ մարդ Է եւ իրեն որեւԷ կերպ չի սահմանափակելու»,- ասել Է Պիսպանենը: