Ստամբուլի օդանավակայանի անգարի պայթյունից վիրավորված աշխատակիցը մահացել է
ՀասարակությունՍտամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի անգարում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված 2 կին աշխատակիցներից մեկը հիվանդանոցում մահացել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 23-ին Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի անգարում, որտեղ կայանված են եղել օդանավերը, մի քանի պայթյուն է հնչել։ Հիվանդանոց տեղափոխված երկու կանանցից մեկը մահացել է, մյուսի առողջությանը վտանգ չի սպառնում։
Իրավապահները ուսումնասիրում են պայթյունի պատճառները։