«Միրզոյան քառյակ»-ը հանդես կգա բարեգործական համերգով
ՀասարակությունՀայաստանում բարեգործական ծրագրերով հայտնի «Միրզոյան քառյակ»-ը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 24-ին հանդես կգա բարեգործական համերգով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնի բաժնեմասի հիմնական փաթեթը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, եւ բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի խոսքով՝ եկեղեցին հիվանդանոցի նկատմամբ առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում եւ ապահովում առաջնակարգ տեխնիկայով: Համերգը կկայանա հիվանդանոցի դահլիճում, ծրագրում եվրոպական եւ հայ դասականների ստեղծագործություններն են: