Երևանի կրկեսի նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2017-ին
ՀասարակությունԵրևանի կրկեսի նոր շենքը շահագործման կհանձնվի 2017 թվականին: Այս մասին տարեվերջյան ամփոփոիչ մամուլի ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: «Իմ տվյալներով, շենքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2016թ-ին, իսկ 2017թ-ին այն կհանձնվի շահագործման: Շատ լուրջ շինարարություն է ընթանում: Ես վստահ եմ, որ այն շատ կարևոր օբյեկտ է լինելու Երևանի համար, այնպես որ` մենք պետք է համբերենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սարգսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է ձգձգվում կրկեսի շենքի շինարարությունը, նախարարն ընդգծեց, որ շատ բարդ ճարտարապետական լուծումներով շինարարություն է ընթանում, որին մասնակցում են դրսից հրավիրված մասնագետներ, ուստի նման շինարարությունն ավարտին հասցնելու համար ժամանակ է հարկավոր: