Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 238 կալանավորների
ՀասարակությունՎրաստանում, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի որոշմամբ, 238 դատարարտյալների համաներում Է հայտարարվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, դեկտեմբերի 25-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:
Վրաստանի նախագահը համաներման համապատասխան ակտ Է հրապարակել: Ներման արժանացածներից 18-ը կանայք են, երեքը՝ անչափահասներ:
«Այսօր ազատազրկման վայրերից դուրս կգան 172 դատապարտյալներ: Այդ 172 դատապարտվածներին նախագահն ամբողջությամբ Է ներում շնորհել: 172 դատապարտյալներից 11-ը կանայք են, երկուսը՝ անչափահասներ: Մնացած 66 ներված դատապարտյալները կմնան ազատազրկման վայրերում, կկրճատվեն նրանց պատժամկետները, հայտարարել Է Քորիձեն, հավելելով, որ համաներման հանձնաժողովը քննարկել Է 1452 դատապարտյալների գործեր, հաղորդել Է Sputnik-ը: