Երևան, 03.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ» Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Փաշինյանի կուսակցությունը ընտրություններից առաջ կֆինանսավորվի կրիպտոարժույթի և այլ ստվերային սխեմաների միջոցով. «Փաստ» «Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»


ՈԱԱԿ համաժողովը մատուցվող մասնագիտական կրթության արդյունավետությունը գնահատելու առիթ է

Հարցազրույց

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2016 թվականի հունվարի 21-22-ը Հայաստանում կանցկացվի «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանո՞վ է ուսուցումն արդյունավետ» համաժողովը: Համաժողովի նպատակների և ակնկալվող արդյունքի, ինչպես նաև 2015 թվականի ՈԱԱԿ-ի գործունեության մասին է Orer.am-ի զրույցը կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:

- Պարոն Թոփչյան, տարին ավարտվում է, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն էր 2015 թվականը:

- 2015 թվականը մեզ համար ընդհանրացումների և կատարված աշխատանքն ավարտին հասցնելու տարի է եղել: Դրանից առաջ իրականացվել էր բուհերի հավատարմագրման գործընթաց, բայց դեռ որևէ որոշում չէր ընդունվել: Այս տարի հավատարմագրման հանձնաժողովը 16 բուհի մասին որոշում է կայացրել, այսինքն՝ մինչ այդ կատարված աշխատանքները 2015 թվականի ընթացքում հասան իրենց տրամաբանական ավարտին: Բայց, իհարկե, այդ տրամաբանական ավարտը մեզ համար մեկ այլ տրամաբանական սկիզբ է ենթադրում, քանի որ բուհերի հավատարմագրման գործընթացը շարունակական բնույթ ունի, և այն բուհերը, որոնք այս տարի հավատարմագրում անցան, պետք է շարունակեն իրականացնել ստանձնած պարտավորությունները և մինչև հաջորդ հավատարմագրումը իրագործեն իրենց բարելավման ծրագիրը:

- Կյանքը փոխվել է, պահանջները նույնպես, բայց կարծես բուհերը նույն իներցիայով են շարունակում աշխատել, և տպավորությունն այնպիսին է, որ բուհն ամենևին էլ շահագրգռված չէ շուկայի պահանջարկին համապատասխանող մրցունակ մասնագետներ պատրաստել: Ձեր կարծիքով՝ հավատարմագրում անցած բուհերին դա արդեն կսկսի՞ անհանգստանցնել:

- Բուհերն այսօրվա դրությամբ բավականին մեծ գործ են անում, որն ընդամենն առաջին քայլն է: Ինչ խոսք, գործը կազմակերպելը մեկ բան է, իսկ նպատակներն իրականություն դարձնելը՝ մեկ այլ բան: Ուստի, կարող եմ ասել, որ բուհերում դեռ որոշակի խնդիրներ կան, բայց նոր մոտեցումները բուհերին նոր պարտավորությունների առջև են կանգնեցրել, ինչը նրանք պետք է քայլ առ քայլ հաղթահարեն:

- Հաճախ ասվում է, որ բուհ ընդունվողների որակը բավականին նվազել է, այս դեպքում ի՞նչ եք կարծում, չի՞ կրկնապատկվում դասախոսի պատասխանավտության աստիճանը:

- Տարեցտարի բուհ մտնող ուսանողների գիտելիքների շեմը նվազում է, ուստի դասախոսների աշխատանքն էլ բարդանում է: Մեկ բան է պատրաստված ուսանողին արդյունքի հասցնելը, մեկ այլ բան՝ թույլ ուսանողի հետ աշխատելը և ցանկալի մակարդակին հասցնելը: Դրա համար առավել շատ ջանք ու նոր մոտեցումներ են հարկավոր: Այս ամենն իրագործելու համար դասախոսը պետք է նաև վերլուծական միտք, նորարարական մտածելակերպ ունենա`իրավիճակին բնորոշ լուծումներ տալու համար: Բարեբախտաբար, մենք ունենք նորարար դասախոսներ, ուստի ակնկալում ենք, որ մեր կողմից կազմակերպած աշխատաժողովին կմասնակցեն մեր բուհերի նման դասախոսները: Աշխատաժողովը նաև հարթակ կլինի այլ երկրների փորձն ուսումնասիրելու, մեր խնդիրները քննարկելու համար: Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր դասախոս իր կողմից կատարած գործը կարողանա այլ տեսանկյունից վերլուծել և տեսնել, թե ինչպիսին է իր աշխատանքի արդյունավերությունը:

- Պարոն Թոփչյան, ՈԱԱԿ համաժողովի թեման է «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանո՞վ է ուսուցումն արդյունավետ»: Ո՞րն է նման թեմայի ընտրության պատճառը և նպատակը:

- Մենք այսպիսով ոչ թե կասկածի տակ ենք դնում կրթության արդյունավետությունը, այլ ցանկանում ենք, որ դասախոսը վերլուծի դրա արդյունավետությունը ու հասկանա, թե որքանով է հասնում ակնկալված արդյունքին: Դասախոսն ամեն սեպտեմբերին լսարան մտնելուց առաջ վերանայում է իր մոտեցումները, մեթոդները, նյութերը`իր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար`հիմնվելով մինչ այդ եղած փորձի և արձագանքի վրա: Ցանկալի է,  որ այդ ուսումնասիրություններն ունենան  հետազոտական հիմք և լինեն դասախոսի հետազոտական աշխատանքի մի մասը: Մեզ մոտ, ցավոք, այդ ամենը համակարգված չի արվում: Խորհրդաժողովը կազմակերպելով` ուզում ենք մեկ տեղում հավաքել այդ մասնագետներին, վեր հանել նրանց փորձը և հասանելի դարձնել մյուսներին:

- Իսկ մասնակցության կարգն ինչպիսի՞ն է: Դասախոսներն իրե՞նց նախաձեռնությամբ պետք է մասնակցեն:

- Մասնագետներն իրենց նախաձեռնությամբ էլ կարող են մասնակցել թե´ իրենց լավագույն փորձով կիսվելու, թե´ այլոց փորձին և ոլորտի ժամանակակից միտումներին ծանոթանալու համար: Սակայն մենք ավելի շատ ակնկալում ենք, որ կրթության որակի ապահովմամբ շահագրգռված բուհերի ղեկավարությունը կխրախուսի իր աշխատակիցներին մասնակցել խորհրդաժողովին: Ոչ թե մի հոգու պետք է ուղարկեն, որ տեսնի, թե ինչ նորություն կա ոլորտում ու գնա բուհում ասի, այլ որոշակի թվով մասնագետների, որոնք կկարողանան բուհում կրիտիկական զանգված ձևավորել և ձեռք բերած փորձն արդյունավետորեն կտարածեն բուհում, կապահովեն դրա կիրառությունը: Դա կդառնա բուհի առաջխաղացմանը նպաստող հիմնական անկյունաքարերից մեկը

- Համառոտ կներկայացնե՞ք, թե ինչ ձևաչափով է կազմակեպվելու համաժողովը:

- Ընտրվելու են մի քանի ուղղություններ, զեկույցներով կներկայացվեն այդ ոլորտների ներկայիս փորձը և համաշխարհային ու հայաստանյան միտումները: Բացի այդ, յուրաքանչյուր ուղղության վերաբերյալ կլինեն նաև քննարկումներ: Համաժողովի ընթացքում նաև մի շարք այլ տեսակյուններից կուսումնասիրվեն կրթության որակի ապահովման պոտենցյալ և ներկայիս զարգացումները հայաստանյան բուհերում և հնարավորություն կընձեռնվի բացահայտելու եվրոպական մակարդակի ուսումնառության քաղաքականության ներդրման ուղիները հայաստանյան բուհերում:

Արմինե Գրիգորյան

 

Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանԻնչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասինՌուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու. պետք է առիթ չտանք. Նարեկ ԿարապետյանՆախևառաջ պետք է կոռուպցիան վերացնել կրթական համակարգում․ Ցոլակ ԱկոպյանԱրցախի ազատագրումն ամբողջ հայության ազատագրումն էր՝ որպես գաղափար և ազգային զարթոնք․ Արսեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ Բողոքի ակցիա՝ նախագահականի դիմաց․ ո՞վ ես դու, որ շնորհակալ ես Ալիևին Սև կոնը, ցարին մատուցած ծառայություններն ու բացառիկ գինին. «Փաստ»Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը. «Փաստ»ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ»Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՓաշինյանի կուսակցությունը ընտրություններից առաջ կֆինանսավորվի կրիպտոարժույթի և այլ ստվերային սխեմաների միջոցով. «Փաստ»Նպաստառուների հերթը հասավ. Հայկ ԿամենդատյանԱրդյոք Գիտությունների ակադեմիան «մեռնու՞մ» է և ինչու՞ են այն վերջնական քանդումՀյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային–կուտակման մարտկոցային պարկն է շահագործման հանձնվել Դանիայում «Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ»Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ»400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»«Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ»Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էՔանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր ԿամենդատյանըՓոքր բիզնես հավասար է ուժեղ բիզնես․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանական բենզինի միֆը. Նարեկ ՄանթաշյանՄելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերինՍտում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Նաիրի ՍարգսյանըԼավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում