Լեհ իրավապահներին կողմից հետախուզվող քաղաքացուն գտել են Երեւանի հյուրանոցներից մեկում
ՀասարակությունՈստիկանները Երեւանի հյուրանոցներից մեկում Լեհաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել
Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ու Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Կառոլ Ռ.-ին, ով Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 253 հոդվածի 1-ին մասով եւ 64, 65, 11 հոդվածներով /թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, կազմակերպված խմբի անդամ, խարդախություն, ռեցիդիվ/:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն: